Երեկ՝ հուլիսի 10-ի երեկոյան Դիլիջան քաղաքում 15-ամյա տղան դանակահարել է նույն քաղաքի բնակիչ 16 եւ 17 տարեկան անչափահասների: Դանակահարվածներից մեկը տեղափոխվել է Դիլիջանի բժշկական կենտրոն: Դանակահարության պատճառը եղել է այն, որ դանակահարողը համարել է, որ իրեն լավ ձեւով չեն բարեւել:
Իրավապահներից տեղեկացանք, որ դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով («Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը»):
Անչափահաս դանակահարողի նկատմամբ խափանման միջոց է ընտրել հսկողության հանձնելը: Քրեական գործի քննությունը կատարում է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի բաժինը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ