Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Փաշինյանը պայքար է սկսել հետխորհրդային էլիտայի դեմ. վրացի փորձագետ

Հուլիս 11,2018 16:20

Հայաստանում տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունը», ինչպես Վրաստանի «վարդերի հեղափոխությունը», կարող է նշանակել քաղաքական սերնդափոխություն, երբ օլիգարխիկ և քրեական տարրեր կրող խորհրդային և հետխորհրդային վերնախավին փոխարինելու են գալիս նոր ֆորմացիաներ: Sova News պարբերականի հետ զրույցում նման կարծիք է հայտնել վրացի լրագրող Էդուարդ Ազնաուրովը:

Լրագրողը կարծում է, որ երկու երկրներում էլ իշխանությունը բռնազավթել էին կոռումպացված վերնախավերը, և նրանց փոխարինելու եկան քաղաքական գործիչներ, որոնք անզիջում պայքար հայտարարեցին կոռուպցիային: Ու չնայած և՛ Միխեիլ Սաակաշվլին Վրաստանում, և՛ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում պոպուլիստի համբավ ունեին, նրանց վարկանիշը հեղափոխությունից հետո աճեց՝ դառնալով վստահության գրավական հետագա, առավել օգտակար բարեփոխումների համար:

Ինչ վերաբերում է Հայաստանի «թավշյա հեղափոխությանը» վրացական հասարակության արձագանքին, լրագրողը նշում է, որ Վրաստանի ուշադրությունն ավելի շուտ կենտրոնացած է Երևանի և Մոսկվայի հետագա հարաբերությունների վրա, ոչ թե՝ Երևանի ու Թբիլիսիի:

«Մեծ ակնկալիքները կարծես թե փոխարինվել են մեծ հիասթափություններով: Թբիլիսիում կարծում էին, որ Փաշինյանը, թվում է, արևմտամետ քաղաքական գործիչ, այնուամենայնիվ հավատարմության երդում տվեց Մոսկվային: Նա հավաստիացրեց, որ արտաքին կուրսում կտրուկ ռևերսներ չեն լինի, Հայաստանը կմնա ԵԱՏՄ-ում և ՀԱՊԿ-ում, իսկ առաջին արտասահմանյան այցը կատարեց Մոսկվա»,- ասել է լրագրողը:

Ավելին, լրագրողը նկատում է, որ Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հունիսի 13-ին ՄԱԿ-ի Գերագույն վեհաժողովում Հայաստանը դեմ քվեարկեց փախստականների վերադարձին Աբխազիա և Հարավային Օսիա: Թբիլիսիում հույս ունեին, որ Երևանը կամ ձեռնպահ կմնա, կամ ընդհանրապես չի մասնակցի քվեարկությանը, բայց քվեարկության նման ընթացքը Թբիլիսիում ցավոտ ընդունեցին:

«Ու չնայած Երևանը վաղուց և հետևողականորեն ՄԱԿ-ում այդկերպ էր հանդես գալիս, Վրաստանի համար այդ քվեարկությունը ցրեց այն պատրանքները, որ տարածաշրջանում աշխարհաքաղաքական դասավորությունը փոխվել է»,- ասել է Ազնաուրովը:

Մյուս կողմից՝ փորձագետը նկատում է, որ Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցելու է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, և դա «վկայում է, որ նա հրաժարվում է Մոսկվայի քաղաքականությանն անվերապահորեն հետևելուց»:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031