Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Քաղաքացիական պայմանագիրը ավագանիում մեծամասնություն ունի՞». Վահրամ Բաղդասարյան

Հուլիս 11,2018 16:14

ՀՀԿ-ում չեն քննարկել Երեւանի քաղաքապետի թեկնածու առաջադրելո՞ւ են, թե՞ ոչ: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: «Համբերեք, կքննարկենք, դրա մասին լրացուցիչ ձեզ կհաղորդենք»,- ասաց նա:

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց`ինչ-որ բան կարո՞ղ է խոչընդոտել, որ ՀՀԿ-ն թեկնածու չառաջադրի: Պարոն Բաղդասարյանը հորդորեց սպասել`մինչեւ իրենք կուսակցությունում քննարկեն հարցը: Դիտարկմանը` իմաստ ունի՞ ՀՀԿ-ն թեկնածու առաջադրի, երբ հանրության համակրանքը ՔՊ-ի կողմն է, Վահրամ Բաղդասարյանը արձագանքեց.  «Քաղաքացիական պայմանագիրը» ավագանիում մեծամասնություն ունի՞»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Վարչապետն ալ իր նշանակման պահին ԱԺ-ում մեծամասնություն չունէր…

    Երեւանի հրաժարած քաղաքապետն ալ աւագանիյում հսկայական մեծամասնութիւն ունէր

    այլազան այլ հրաժարական տուող իշխանաւորներ եւս մեծամասնություն ունէին իրենց պաշտօնների վերաբերող ընտրուած կազմերում

    անիմաստ է այլեւս այս տեսական առարկութիւնը

    ըստ էութեան եւ պարզ իրականութեան , ՀՀԿ-ն դարձած է արգիլուած կուսակցութիւն, վերջ

    կարելի է նոյնիսկ ըսել թէ՝ որեւէ կուսակցութիւն այլեւս արգիլուած է Հայաստանում, բացի եթէ վարչապետը անոր շնորհէ գոյութեան իրաւունք, եւ այդ պարագային ալ, իր ճշդած չափերով

    սակայն ոչինչ, երկիրը փրկուեցաւ, ազատուեց բռնատիրութիւնից…

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031