Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Իսրայելի վարչապետն իր հետ ֆուտբոլի աշխարհի առաջնություն է բերել քաղցկեղով հիվանդ երկու երեխայի

Հուլիս 11,2018 15:57

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն եւ նրա կինը՝ Սառան, իրենց հետ բերել են քաղցկեղով հիվանդ երկու երեխայի, որպեսզի վերջինները ներկա գտնվեն ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակչի Անգլիա-Խորվաթիա հանդիպմանը:

«Ինձ եւ կնոջս հրավիրել էին  աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ եւ ասել, որ կարող ենք մեր հետ տանել երկու ուղեկցողի: Մենք էլ որոշեցինք մեր հետ բերել քաղցկեղի դեմ հերոսաբար պայքարող երկու երեխայի: Մենք շատ հուզված ենք, որ կարողացանք ի կատար ածել նրանց կյանքի երազանքը», – նշում է վարչապետի մամուլի ծառայությունը:

Նեթանյահունների ընտանիքին տրիբունայում կընկերակցեն 13-ամյա Ալոնը եւ 18-ամյա Միկան, որին արդեն ինը տարի խնամակալում է կառավարության ղեկավարի տիկինը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031