Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ինձ համար ամենաընդունելի քաղաքապետը Տարոն Մարգարյանն է եղել». Կարինե Դանիելյան

Հուլիս 11,2018 15:52

Բնապահպան Կարինե Դանիելյանի բնորոշմամբ՝ եղած քաղաքապետերից, որոնց հետ շփվել է, իր համար ամենաընդունելին Տարոն Մարգարյանն է եղել:

«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը տիկին Դանիելյանը հայտարարեց. «Գոնե ինչ-ինչ հարցեր հնարավոր է եղել լուծել: Բայց ես դժգոհ եմ քաղաքի էկոլոգիական վիճակից, բայց դա միայն Տարոն Մարգարյանից կախված չի եղել: Մի խումբ օլիգարխներ են որոշել ամբողջ երկրի կեցությունը: Սա պետք է փոխվի»:

Դառնալով Տարոն Մարգարյանի ունեցվածքի վերաբերյալ հայտնի տեսանյութին՝ տիկին Դանիելյանն ասաց, թե այդ փաստն իր համար տխրեցուցիչ է:

https://www.youtube.com/watch?v=c_IuACM-hEw

Հովհաննես Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի տնօրեն, բեմադրիչ Ռուբեն Բաբայանի պնդմամբ՝ որևէ երկրի իշխանության համար գերխնդիր չեն կարող դառնալ կոռուպցիան և քրեական հետապնդումները: Դրանք պիտի ընկալվեն որպես բնականոն ընթացք, որոնք մշտապես պիտի տեղի ունենան: Չկա լավ և վատ իշխանություն, կա վերահսկվող և անվերահսկելի իշխանություն: Եթե կոմունիստները, ՀՀԿ-ն կամ ՀՀՇ-ն լինեին վերահսկվող, մենք այս վիճակի չէինք  հասնի: Եթե հանրությունը մշտապես ուզենալու է ունենալ հրեշտակների կառավարություն, այդպես չի լինում: Յուրաքանչյուր հրեշտակի արագ աճում են պոզեր, պոչ և սմբակներ: Չեմ կարծում, որ միայն բացահայտումներով կերակրելը հանրությանը, երբ ուրախանում ես, որ ինչ-որ մեկին բռնացրին, նստեցրին, դրական է: Սրա հետ որոշակի կառուցողական բան պիտի լինի: Դա երևի թե կլինի ընտրություններից առաջ, երբ կոնկրետ ծրագրեր կլինեն: Հիմա մտածում են՝ ավելի լավ է  որևէ բանի ձեռք չտալ, քանի որ կարող է քանդեն»:

Ռուբեն Բաբայան

Դառնալով Երևանի քաղաքապետարանին՝ պարոն Բաբայանն ասաց, որ այն եղել է ամենակոռումպացված համակարգերից մեկը: Անգամ իրենից են նախագծի համար գումար ուզել, այն դեպքում, երբ Տարոն Մարգարյանին է դիմել: Երիտասարդ նախագծողն իրենց 20.000 դրամ է ուզել և ասել, թե դրա գինը 80.000 է:

Տիկին Դանիելյանն էլ ծիծաղով արձագանքեց՝ ինձնից կյանքում մեկ կոպեկ չեն ուզել:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031