Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյանը դեռ չի տեսել որոշման փոփոխությունը

Հուլիս 11,2018 15:14

ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը նախօրեին անհանգստություն էր հայտնել, որ ՀՀ -ԵՄ համաձայնագրի կիրարկումն ապահովելու նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովում խորհրդարանից ներգրավված անձ չկա։

«Հուսամ, ստեղծված վիճակը ոչ թե քաղաքական որոշման, այլ նախագիծը մշակող մարդկանց անփորձության և անուշադրության հետևանք է: Եթե այդպես է, ապա այն շտկելի է, եթե ոչ՝ ապա որդեգրված գործելաոճը միայն խաթարելու է արտաքին դաշտում միասնական գործելու կարևորությունը և ջլատելու է ներպետական ներուժը արտաքին քաղաքականության ասպարեզում»,- գրել էր Արմեն Աշոտյանը:

Ավելի ուշ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը լրատվամիջոցներին տված իր պարզաբանումներում ասել էր, որ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ հանձնաժողովում ԱԺ-ից եւս ներկայացուցիչ կընդգրկվի. «Ինձ թվում է՝ լինելու է ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովից։ Կարծում եմ՝ կլինի հենց Արմեն Աշոտյանը։ Սկզբունքն այն է, որ ԱԺ-ից եւս ներկայացուցիչ լինի, ներկայացուցիչների քանակն էական չէ»:

Այսօր Aravot.am-ի հարցին ի պատասխան, Արմեն Աշոտյանն ասաց, որ ինքը դեռ որոշման փոփոխությունը չի տեսել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031