Լրահոս
Օրվա լրահոսը

«Բարեւ ֆեյք». պատասխանեց Բիզնես Արմենիայի գործադիր տնօրենը

Հուլիս 11,2018 14:51

Երեկ Գարիկ Մաթոսյան անունով ֆեյսբուքյան օգտատերը դժգոհելով, որ Բիզնես Արմենիայի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանն իրեն արգելափակել է, հարցերն ուղղել էր մեկ այլ օգտատիրոջ հրապարակման ներքո:

Երեկ Արմեն Ավակ Ավակյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում ուղիղ հեռարձակմամբ պատասխանեց օգտատերերի հարցերին: Անդրադառնալով վերոնշյալ օգտատիրոջ հարցերին, (տեսանյութում 18:30 րոպեից) պարոն Ավակ Ավակյանը նախ՝ շնորհակալություն հայտնեց միջնորդ օգտատիրոջը, ապա ասաց. «Բարեւ ֆեյք: Ստացա ձեր հարցերը, ես հիմա կարձագանքեմ բոլոր հարցերին: Ի դեպ, նշեմ, Գարիկ Մաթոսյան, պատճառը, որ ձեզ բլոկ եմ դրել, այն է, որ դուք ֆեյք եք, ձեր պրոֆիլը ֆեյք պրոֆիլ է։ Ես ֆեյք պրոֆիլների հետ փորձում եմ չշփվել։ Եթե դուք ֆեյք պրոֆիլ չեք ու ես սխալվել եմ, ես պատրաստ եմ ներողություն խնդրել։ Խնդրում եմ՝ զանգահարեք ինձ, եկեք, Գարիկ ջան, մի հատ սուրճ խմենք, ձեր բոլոր հարցերին ես կպատասխանեմ մանրամասնորեն։ Կուզեք՝ կարող եք ձայնագրել, նույնիսկ լայվ հրապարակել։ Նստենք, իրար հետ զրուցենք, եւ ես անձամբ ներողություն կխնդրեմ, որ ես ասացի, որ Գարիկ Մաթոսյանը ֆեյք է։ Գարիկ Մաթոսյան, սպասում եմ քո զանգին»։

Արմեն Ավակ Ավակյանը, սակայն, պատասխանեց Գարիկ Մաթոսյանի հարցերին: Այս օգտատերը հետաքրքրվել էր՝ արդյոք ճի՞շտ է, որ businessarmenia.am կայքը անձնապես հիմնադրամի տնօրենի անունով է գրանցված, այլ ոչ թե պետության կամ Business Armenia կազմակերպության։ Ճի՞շտ է արդյոք, որ Արմեն Ավակ Ավակյանն Իսպանիայում տուրիստական վիզայով փախստականի կարգավիճակով է գտնվել, իսկ հիմա պնդում է, որ աշխատել է Իսպանիայում եւ եթե նա չի ստում, կարո՞ղ է ներկայացնել ԵՄ աշխատանքային վիզայի պատճեն: Օգտատերն իր հարցերում կասկածի տակ է դնում նաեւ Արմեն Ավակ Ավակյանի՝համաշխարհային խոշորագույն կորպորացիաների գլխամասային կամ տարածաշրջանային կենտրոնական գրասենյակների հետ՝ Կոկա-Կոլա, Բոինգ, Պրոկտեր ընդ Գեմբլ, որպես մարքեթինգ եւ վաճառքի մասնագետ աշխատելու փաստը:

businessarmenia.am դոմեյնի առնչությամբ, պարոն Ավակ Ավակյանն ասաց՝այո սկզբում այն գրանցել է իր անունով, իր գումարների հաշվին. «Ես իմ գրպանից փողը վճարել եմ եւ գրանցել եմ, եւ արդեն իսկ հանձնել եմ Բիզնես Արմենիային։ Բիզնես Արմենիա, Սելեկտ Արմենիա, բոլորն էլ։ Ես ձեզ պարզ ասեմ՝ մարկետոլոգի ինստինկտ է։ Հենց մի հատ միտք լինում է, որ կարող է բրենդը Բիզնես Արմենիայի ուղղությամբ շարժվի, ես շատ արագ դոմեյնը առնում եմ, որ հետո խնդիրներ չառաջանա եւ, իհարկե, հանձնում եմ իրենց։ Ես ձեզ օրինակ կարող եմ բերել. որ մտա կառավարություն, primeminister.am-ն էլ եմ առել, շատ արագ, որովհետեւ, նորից մարկետոլոգի ինստինկտ էր, եւ արդեն հետո, իհարկե անվճար, հանձնեցի կառավարությանը՝ աշխատակազմ, ոնց որ սրանք, ես անվճար կհանձնեմ Բիզնես Արմենիային այդ պրոցեսն ընթանում է»:

Հիմնադրամի տնօրենը բացատրեց նաեւ Իսպանիայում գտնվելու պատճառը՝ ցույց տալով ԱՄՆ ID քարտը. «Օրիգինալն էլ եմ բերել, որ չասեք պատճենն ա, քարտը օրիգինալն ա։ Բացատրեմ Իսպանիայում գտնվելու պատճառը, որ հստակ լինի ձեր համար: Մենք Իսպանիա տեղափոխվեցինք կնոջս եւ իմ տղայի հետ, որովհետեւ այնտեղ կինս ընդունվել էր Եվրոպայի ամենահեղինակավոր համալսարաններից մեկը, բիզնես սքուլեից մեկը՝ IE բիզնես սքուլ, որպեսզի ինքը իրա MBA-ը ստանա։ Մենք տեղափոխվեցինք այնտեղ մեկ տարով՝ այդ նպատակով։ Ես չեմ գնացել Իսպանիա աշխատելու նպատակով։ Ես այդ ժամանակ աշխատում էի Garrison Group-ում, խորհրդատվական ընկերությունում, եւ լինելով այնտեղ, շարունակեցի իմ աշխատանքը Garrison Group-ում։ Այսինքն՝ փաստացի ես աշխատել եւ ապրել եմ Իսպանիայում։ Մնացածը թողնում եմ ձեր մեկնաբանությանը։ Այնտեղ ապրել ենք ուղիղ մեկ տարի։ Մեկ տարի Իսպանիայում ու վերադարձանք Հայաստան»։

Գարիկ Մաթոսյանի այն պնդումներին, թե Արմեն Ավակ Ավակյանը սուտ է ասում, որ աշխատել է հայտնի ընկերություններում, Արմեն Ավակ Ավակյանն ասաց. «Հաճելի է, ֆեյք : Ես հիմա քոմենթներում վեբկայքն եմ դնում՝ խնդրում եմ այցելեք։ Սա այն խորհրդատվական ընկերությունն ա, որտեղ ես աշխատել եմ։ Ես այդ խորհրդատվական ընկերություն մտել եմ 2008 թվականից, որպես վերլուծաբան, այնուհետեւ որպես senior analyst, junior consultant, consultant, senior consultant, partner՝ այսինքն արդեն սեփականատեր։ Ես աշխատել եմ և Պրոկտեր ընդ Գեմբլի եւ Իկեայի հետ, Կոկա-Կոլայի հետ , Դանոնի հետ։ Բոինգի հետ չեմ աշխատել։ Բայց ես չեմ եղել մարքեթինգի մասնագետ, ես եղել եմ իրենց խորհրդատուն։ Իմ գործը խորհրդատվական է եղել»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031