Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում մեկնարկեց Բրիտանական Խորհրդի «Creative Spark» ծրագիրը

Հուլիս 11,2018 14:25

Բրիտանական խորհուրդն ուրախ է տեղեկացնել «Creative Spark» ծրագրի մեկնարկի մասին. հինգ տարի տևողությամբ ծրագիր, որը կաջակցի ստեղծարար տնտեսության զարգացմանը Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում:

Ծրագիրը մեկնարկել է յոթ երկրներում՝ Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Ղրղստանում, Ադրբեջանում, Հայաստանում և Վրաստանում: Բարձրագույն կրթության բարեփոխումներին աջակցելու և տարածաշրջանում գործազրկությունը նվազեցնելու նպատակով Բրիտանական խորհուրդը կօգտագործի Միացյալ Թագավորության ձեռնարկատիրական կրթության փորձը` կազմելու և տրամադրելու ուսումնական ծրագիր, որի կաջակցի ավելի քան 10,000 ուսանողի:

Ծրագրի մեկնարկի համար հունիսի 25-ին Միացյալ Թագավորություն մեկնեցին փոխնախարարներ, համալսարանների առաջնորդներ և ստեղծարար ձեռներեցության փորձագետներ: Հայաստանի պատվիրակությանը ողջունեց վարչապետի առևտրի հանձնակատար Վինթբորնի բարոնուհի Նիքոլսոնը (Էմմա Հարիեթ Նիքոլսոնը): Հայաստանի պատվիրակության ներկայացուցիչներից` Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի անգլերենի հաղորդակցության և թարգմանության ամբիոնի ղեկավար Քրիստինե Սողիկյանը նշեց. «Այցելության ծրագիրը բավականին հագեցած էր ճանաչողական այցերով և շրջագայություններով Միացյալ Թագավորության առաջատար համալսարաններ` կիսելու բրիտանական փորձը ձեռնարկատիրական կրթության՝ հատկապես արվեստի և հումանիտար ոլորտներում: Որոշ մոդելներ շատ արդյունավետ կհարմարեցվեն և կներկայացվեն Հայաստանում»:

Այցի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան այցելել Միացյալ Թագավորության համալսարաններ (Գոլդսմիթի համալսարան, Նորվիկի արվեստի համալսարան, Արևելյան Անգլիայի համալսարան, Քեմբրիջի համալսարան, Քովենթրի համալսարան, Լեյսթերի համալսարան, Լոֆորի համալսարան) և ստեղծարար հաստատություններ:

Նշենք, որ ծրագրի նպատակներն են.

1. Հիմնադրել ստեղծարար ձեռնարկատիրական 20 կենտրոններ՝ յոթ երկրներում համագործակցելով Միացյալ Թագավորության համալսարանների հետ:

2. Ուսուցանել ձեռներեցության հմտություններ ուսանողներին և ստեղծարար ձեռներեցներին. Մտքերի և փորձի փոխանակման փուլից մինչև բիզնեսի մեկնարկում և մտավոր սեփականության պահպանում:

3. Ուսուցանել անգլերեն առցանց դասընթացներ և նոր MOOC դասընթացներ ձեռներեցության լեզվի մասին:

Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031