Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ռիչարդ Միլսը ակնկալում է, որ աուդիտները միակողմանիորեն կտարածվեն հանքարդյունաբերության ողջ ոլորտում. «Հայկական ժամանակ»

Հուլիս 11,2018 12:34

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը գոհ է  ՀՀ կառավարության կողմից Ամուլսարի ոսկու հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական աուդիտի անցկացման որոշումից, սակայն ակնկալում է, որ աուդիտները միակողմանիորեն կտարածվեն հանքարդյունաբերության ողջ ոլորտում։ Այս մասին «Հայկական ժամանակի» հարցմանն ի պատասխան ընդգծել է Միլսը։

Մի քանի օր է արդեն ՀՀ Վայոց ձորի մարզում «Լիդիան Արմենիա» ընկերության «Ամուլսար» հանքավայրի շինարարության ծրագիրը դադարեցված է, քանի որ մի խումբ քաղաքացիներ բողոքի ցույցեր են իրականացնում ընկերության դեմ։ Lydian International Limited-ի դուստր ընկերություն հանդիսացող «Լիդիան Արմենիա»-ն ներկայումս Հայաստանի տնտեսությունում ամերիկյան խոշորագույն ներդրումն ապահովող ընկերություններից մեկն է: Անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ամուլսարի հանքավայր այցից եւ բնապահպանների ու «Լիդիան Արմենիա»-ի ներկայացուցիչների հետ համատեղ հանդիպումից հետո խնդրի հանգուցալուծման հեռանկարը մնում է մշուշոտ։

Կողմերը մնում են իրենց անզիջում դիրքերում։ Բնապահպանները եւ Ջերմուկ համայնքի բնակիչների մի մասը պահանջում են հանքի շահագործման դադարեցում, որը կտրականապես անընդունելի է «Լիդիան Արմենիա» ընկերության համար։ Հանքարդյունաբերող ընկերությունը, յուր ներդրումները պաշտպանելու եւ խախտված իրավունքները վերականգնելու համար, դիտարկում է անգամ արբիտրաժային դատարան դիմելու տարբերակը։

Արշալույս ՄՂԴԵՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031