Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՔԾ-ն Վալերի Օսիպյանին կկանչի՞ հարցաքննության հատուկ միջոցների կիրառման գործով. «Ժողովուրդ»

Հուլիս 11,2018 12:17

«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի մասով զրուցեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հետ։

– Պարոն Խաչատրյան, Էլեկտրիկ-Երեւան, Սարի թաղ, ինչպես նաեւ այս տարվա ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում հատուկ միջոցների կիրառման գործին նոր ընթացք եք տվել, եւ չի բացառվում, որ Լեւոն Երանոսյանին պատասխանատվության կանչեք։ Իրեն կանչե՞լ եք կրկին հարցաքննության, եւ կոնկրետ նրան մեղադրանք առաջադրվե՞լ է:

– Եթե նկատել եք, մենք հարցաքննված անձանց մասին տեղեկատվությունը ամբողջ ծավալով չենք տալիս, եւ այս պահին ձեռնպահ կմնամ այդ տեղեկատվությունը տալուց։

– Ինչպես գիտենք, վերոնշյալ դեպքերին ականատես է եղել ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որը այդ ժամանակահատվածում եղել է Երեւանի ոստիկանապետը։ Իր մասով ի՞նչ եք պատրաստվում անել, քանի որ տեղեկություններ կան, որ նրան եւս առաջիկայում կկանչեք հարցաքննության։

– Եթե քրեական գործով նման անհրաժեշտություն լինի, չկա նման պաշտոնատար անձ, որին կանչելու հարցում կաշկանդվածություն լինի։

– Անգամ եթե ներկայիս իշխանությունների կողմից նա նոր պաշտոնի՞ է նշանակվել։

– Իշխանության հետ լինելու կամ չլինելու խնդիր չկա, գոյություն ունի քրեական գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքների բացահայտման խնդիր, այդ հանգամանքների բացահայտման խնդրից ելնելով է, որ վարույթն իրականացնող մարմինը որոշում է այս կամ այն անձին հարցաքննության կանչել։

«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ փորձեց ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալ, ներքին զորքերի նախկին հրամանատար Լեւոն Երանոսյանից հետաքրքրվել, թե իրեն կանչել են հարցաքննության, թե ոչ, մեղադրանք առաջադրվել է, թե ոչ։ Սակայն նա խուսափեց մեր հարցերին պատասխանելուց՝ ասելով. «Վատառողջ եմ, ինձ զանգահարեք երկու օրից, չեմ կարող խոսել»։

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031