Լրահոս
Օրվա լրահոսը

Մանվել Գրիգորյանի պաշտպան. «Մարդը մեղադրվում է յուրացման մեջ, բայց չգիտենք՝ ումից է իրականացվել այդ յուրացումը». «Ժամանակ»

Հուլիս 11,2018 11:28

Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը նշեց, որ Մանվել Գրիգորյանը շարունակում է չընդունել իրեն առաջադրված մեղադրանքը։ «Ինչպես կարող է մարդ ընդունի մի բան, որը որ չկա։ Անգամ տուժող չունենք մինչև հիմա այս գործով։ Մարդը մեղադրվում է յուրացման մեջ, բայց չգիտենք՝ ումից է իրականացվել այդ յուրացումը։ Նորմալ պայմաններում չէր կարող նման մեղադրանք առաջադրվել։ Սա զարհուրելի դեպք է, երբ մեղադրանքը պայմանավորված է բացառապես չգիտեմ ինչով»,- ասաց գեներալ Մանվելի պաշտպանը։

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը պնդում է, եթե իրոք գեներալ Մանվել Գրիգորյանի վիճակը ծանր է և նրա հիվանդությունը համատեղելի չէ կալանավորման հետ, ապա, անկասկած, նրա խափանման միջոցը պետք է մեղմացվի։ «Այսօր մենք ամեն օր ականատես ենք լինում խափանման միջոցի մեղմացման դեպքերի՝ լուրջ ու ծանր հանցագործությունների դեպքերով, իսկ ի՞նչը պետք է խանգարի, կամ ինչո՞ւ չպետք է այս մարդու դեպքում նույնպես մարդասիրական մոտեցում դրսևորվի, հատկապես որ հիվանդությունները մտացածին չեն»,- ասաց Հարությունյանը։

Ի դեպ, Արսեն Մկրտչյանը, ի պատասխան հարցման, նշեց, որ Գրիգորյանին փոխանցել է Ռոբերտ Քոչարյանի երեկվա հարցազրույցում նրան վերաբերող հատվածը, որին Գրիգորյանը պատասխանել է՝ թող մնա, հետո կկարդամ։

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031