Համացանցում արդեն բազմապիսի տեղեկություններ են տարածվում Երեւանի քաղաքապետի հնարավոր թեկնածու, ավագանու «Ելք» խմբակցության քարտուղար Թեհմինա Վարդանյանի ով լինելու մասին: Մասնավորապես, գրառումներ կան, թե նա մեծահարուստի աղջիկ է:
Aravot.am-ը Թեհմինա Վարդանյանից ճշտեց տարածված լուրի իսկությունը: «Ես էլ եմ կարդացել ու զվարճացել եմ: Նորմալ եմ վերաբերվում: Բայց իրականում ես սովորական ընտանիքի զավակ եմ: Հայրս նախկին զինվորական է, մայրս առողջապահության ոլորտում է աշխատում: Ես աշխատում եմ: Ինչ վերաբերում է իմ ավագանու անդամ լինելուն, դա հասարակական աշխատանք է: Երեւանի քաղաքապետարանը ավագանու անդամին անհրաժեշտ ծախսերի համար ամսական 55 հազար դրամ է հատկացնում: Այսքանը կարող եմ ասել իմ կենսագրությունով հետաքրքրվողների համար»,- ասաց Թեհմինա Վարդանյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ