Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ոչ միայն Ռոբերտ Քոչարյանը պետք է հարցաքննության հրավիրվի. «Հայոց աշխարհ»

Հուլիս 11,2018 10:15

Ինչպես կարելի է հասկանալ, «Մարտի 1-ի» գործով իրականացվում է նոր նախաքննություն կամ՝ վերաքննություն: Այսպես ասած՝ նոր հանգամանքներ ի հայտ գալու հենքով: Մենք, կարծում ենք նաեւ՝ շատ-շատերը, կողմնակից ենք լիարժեք ու բազմակողմանի քննության: Իսկ դա ենթադրում է, որ ոչ միայն Ռոբերտ Քոչարյանը պետք է հարցաքննության հրավիրվի:

Եթե իսկապես լիարժեք քննություն է իրականացվելու, ապա կարիք կա հարցաքննելու նաեւ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Ոչ միայն Տեր-Պետրոսյանին, ի դեպ: Կարիք կա եւս մեկ անգամ հարցաքննելու Լ.Տեր-Պետրոսյանի այն ներկայացուցիչներին, ովքեր մարտի 1-ին առանցքային դերակատարում են ունեցել:

Օրինակ՝ Ալեքսանդր Արզումանյանին, որ Լ.Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի ղեկավարն էր, եթե նախորդ քննության ժամանակ չտրված հարցեր կան, երեւի պետք է նորից տալ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ երեւի քննությանը ասելու բաներ կունենա՝ նոր հանգամանքների լույսի ներքո: Գուցե Լեւոն Զուրաբյանն էլ ինչ-որ բաներ ունենա պատմելու քննությանը:

Ի վերջո, նշվածները, ու մի երկու այդքան էլ չնշվածներ, որոշակի դերակատարում են ունեցել դեպքերի հենց այդպիսի արյունալի զարգացման առումով: Դերակատարում են ունեցել առնվազն այն առումով, որ Մյասնիկյանի արձանի մերձակայքում հավաքված բազմությանը «պահեն» այդտեղ, պահպանեն հավաքվածների բորբոքված տրամադրությունները, ուղղորդեն որոշակի գործողությունների, ինչը ծանր հետեւանքներ է ունեցել հանրագումարում:

Այսինքն՝ ամեն մեկը պետք է կրի իր պատասխանատվությունը՝ թե՛ տվյալ վայրում այնպիսի «հատուկ միջոցներ» գործադրելու որոշում ընդունողը, քանի որ դա մարդկային զոհերի է հանգեցրել, թե՛ մարդկանց բախումների հրահրողները եւ ուղղորդողները:

Ո՞վ կարող է ասել, թե ինչպես կծավալվեին իրադարձությունները, եթե մարտի 1-ի ցերեկը, երբ դեռ ոչ մի զոհ չէր եղել, իրագործվեր հավաքը այլ վայրում շարունակելու վերաբերյալ Դավիթ Շահնազարյանի եւ ոստիկանության միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունը: Բայց ոչ, եկան Լեւոն Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչներն ու չեզոքացրին ինչպես Շահնազարյանին, այնպես էլ՝ այդ պայմանավորվածությունը:

Մ.ՍԱՀԱԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031