Այսօր Շիրակի պետական համալսարանի բակում տեղի ունեցավ մագիստրոս շրջանավարտների դիպլոմների հանձման հանդիսավոր արարողությունը: Շիրակի մայր բուհն արդեն 9-րդ տարին է՝ տալիս է մագիստրոս շրջանավարտներ։ Այս տարի դիպլոմներ ստացան թվով 221 մագիստրոսներ՝ 17 մասնագիտություններով, նրանցից 51-ի դիպլոմները կարմիր էին:
Դիպլոմները ստանալուց հետո նրանք երդվեցին «բարձր պահել Շիրակի պետական համալսարանի շրջանավարտի պատիվը, հավատարիմ մնալ Շիրակի մայր բուհում ուսումնառության ընթացքում որդեգրած արժեքներին ու սկզբունքներին, ձեռք բերած գիտելիքները, հմտությունները և կարողությունները ծառայեցնել ազգային կրթության և գիտության ծաղկմանը, հայրենիքի բարգավաճմանն ու Հայոց պետականության հզորացմանը:
ՇՊՀ ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանն էլ ասաց. «Ցանկանում եմ, որ բոլորդ ձեր ստացած գիտելիքները ի նպաստ դնենք մեր զորացող, օր օրի, ժամ ժամի փոփոխվող, բոլորիս սպասված հայրենիքում: Ոչ մեկին չէի ուզի տեսնել օտարության մեջ՝ աշխատանք փնտրելիս: Եթե դուրս եք գալիս արտերկիր, ապա միայն կատարելագործվելու և ձեր փորձը մյուսներին փոխանցելու համար»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Ոնց կարելի է չլքել այդ կաշառակերության որջը?