ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը իր ՖԲ էջում գրել է.
«Տեղեկացնում եմ, որ Հայաստանի պատմության թանգարանում 5-օրյա ժամկետում կհատկացվի ցուցասրահ՝ նվիրված թավշյա հեղափոխությանը: Երկուշաբթի օրը աշխատանքային խումբը կապ կհաստատի թանգարանի տնօրեն պարոն Գրիգորյանի հետ և հնարավորինս սեղմ ժամկետներում կսկսի ցուցասրահը համապատասխան նմուշներով համալրելն ու կահավորելը: Ցուցասրահի պաշտոնական բացման մասին կտրամադրենք լրացուցիչ տեղեկատվություն»:
Նկատենք, որ այս հայտարարությունը ոչ այնքան մեծ խանդավառությամբ է ընդունվել ֆեյսբուքյան հանրության կողմից: Շատերը նշում են, որ դեռ շատ վաղ է, պետք է առնվազն մեկ տարի անցներ` նոր նման նախաձեռնություն լիներ: Մեկ ուրիշը հիշեցնում էր, որ նույնիսկ արցախյան ազատամարտն առանձին ցուցասրահ չունի: Իսկ մեկ այլ օգտատեր հեգնում է` գուցե նաեւ հեղափոխականների մոմե արձանիկներ դնեք կամ նրանց համար տուն-թանգարաններ կառուցեք: Շատերն էլ հիշեցնում են, թե քանի կարեւոր նախաձեռնությունների համար մշակույթի նախարարությունը գումար չի գտել:
Հեղափոխությունը դեռ պատմություն չի դարձել, դեռ վաղ է ցուցասրահ ունենալ: Ոչ էլ մեկանգամյա միջոցառում է,որ նկարներ ցուցադրեք: Մի տեսակ Հրանուշ Հակոբյանական կոմսոմոլական գաղափար է: