Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՔԾ-ն կարճել է Սիսիանի ոստիկանության բաժնում խոշտանգման և դաժան վերաբերմունքի ենթարկված Հասմիկ Սարգսյանի գործը

Հուլիս 10,2018 21:34

Սյունիքի մարզի բնակչուհի Հ․ Ս ՀՀ հատուկ քննչական ծառայություն հաղորդում է տվել այն մասին, որ 2017 թ հուլիսի 6-
ին ընկերուհի Մարիետա Հովհաննիսյանի դրամապանակից գաղտնի հափշտակել է 4000 ՀՀ դրամ գումար:
Նույն օրը ՀՀ ոստիկանության Միսիանի բաժնի աշխատակիցներն իրեն հրավիրե են հիշյալ բաժին, որտեղ քրեական
հետախուզության բաժանմունքի պետ Մ․ Ս, սպառնալով, որ իրեն ծեծի կենթարկի, պահանջել է բացատրություն տալ, որ ոչ թե
գողացել է 4000 ՀՀ դրամ գումար, այլ 10.000 ՀՀ դրամ գումար:Այնուհետև նույն բաժնի օպերլիազոր Պ․Ա սպառնացել է, որ
այդ բովանդակությամբ բացատրություն չտալու դեպքում քանոնի կիրառմամբ իր նկատմամբ բռնություն կգործադրի: Հիշյալ
ոստիկանների սպառնալիքների ազդեցության տակ տվել է իրականությանը չհամապատասխանող բացատրություն և հետագայում
որպես մեղադրյալ ցուցմունք`10.000 ՀՀ դրամ գողանալու վերաբերյալ:
Դեպքի առիթով 2018 թ ապրիլի 12-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին
մասի հատկանիշերով հարուցվել է թիվ 62211518 քրեական գործը:
Որից հետո Հ․Ս ճանաչվել է տուժող:
02.07.2018 թ ՀՀ հատուկ քննչական ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության պետի
տեղակալ Զ.Թադևոսյանը, որոշում է կայացրել քրեական հետապնդումը չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու
մասին:
02.07.2018 թ հատուկ քննչական ծառայության քննիչ Թադևոսյանի որոշման դեմ: Ընդդեմ իրավական
կամայականության: ՀԿ-ի փաստաբանը բողոք է ներակյացրել ՀՀ գլխավոր դատախազին։
Փաստաբանը իր բողոքը պատճառաբանել է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչ Զ.Թադևոսյանը վատ
վերաբերմունքի և բռնության վերաբերյալ չի իրականացրել արդյունավետ քննություն, այլ կատարել է ձևական քննություն`
կոծկելով ՀՀ ոստիկանության ծառայողների ապօրինի գործողությունները:
Նախ քրեական գոր հարուցելու պահից, վարույթը իրականացնող մարմինը թույլ է տվել ակնհայտ կոպիտ խախտում:Քրեական
գործ է հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով /պաշտոնեական լիազորություններն անցնելը/:Սակայն
ուսումնասիրելով թ՞ե տուժողից կողմից ներկայացրած հաղորդումը և թե վերջինիս ցուցմունքը, ակնհայտ էր, որ քրեական գործը
պետք է հարուցվեր ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածով, այսինքն` խոշտանգում:
Քանի, որ Հ․Ս հայտնել է, որ իրենից սպառնալիքի ազդեցության տակ են ցուցմունք  կորզել, որի արդուքնում էլ վերջինս
ենթարկվել է քրեական պատասխանատվության:
Նախաքննության ընթացքում Հ․Ս ցուցմուն է տվել մատնանշելով այն պաշտոնատար անձանց
անունները, որոնց իր նկատամամբ բռնություն են գործադրել և առերես հարցաքննության ժամանակ էլ պնդել է իր ցուցմունքը։

Փաստորեն քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման հիմնական պատճառաբանությունն այն է, թե «…կատարված
նախաքննությամբ բավարար ապացույցներ ձեռք չեն բերվել, որևէ այլ ապացույց, որ ՀՀ ոստիկանության աշխատակիցները
բռնություն են կիրառել Հ.Ս նկատամամբ և ցուցմուքններ չեն կորզել:
Քրեական գործի կարճման հիմքում դրվել է գործի ելքով շահագրգիր վկաների ցուցմուքները, որոնք տվյալ դեպքում ոչ արժանահավատ ցուցմունքներ են համարվում։
Նման հետևության նախաքննական մարմինը հանգել է բռնություն կիրառող և սպառնալիքի տակ տուժողից ցուցմունք
վերցրած ոստիկանության ծառայողների ցուցմունքներով:
Այդ անձանց ցուցմուքնները չեն կարող արժանահավատ համարվել, քանի որ նմանատիպ ցուցմունք տալով ոստիկանության
աշխատակիցները և քննիչը փորձել են խուսափել քրեական պատասխանատվությունից և պատժից:
Վարույթն իրականացնող մարմինը խախտել է Ալ. Սքեյնը և այլոք միացյալ Թագավորության գանգատ թիվ 55721/07 2011 թ
Եվրոպական դատարանի վճռի պահանջը, համաձայն որի՝ ՄԻԵԿ-ի 3-րդ հոդվածի հնարավոր խախտումների վերաբերյալ գործի
քննությանը ՄԻԵԴ-ը որոշ դեպքերում անուղղակիորեն քննադատել է այն հանգամանքը, որ քննող մարմինը երկակի ստանդարտներ
են կիրառել ցուցմունքների արժանահավատությունը գնահատելիս`տուժողի ցուցմունքից ավելի մեծ կշիռ տալով ոստիկանների
ցուցմունքներին: Ավելին, անկողմնակալության և օբյեկտիվության պակաս է նկատվել այն դեպքերում, երբ փաստերը
հետևողականորեն չեն վերլուծվել, և չափից ավելի շատ են արժանահավատ համարվել ներգրավված պաշտոնյաների
ասածները`կամ երբ քննությամբ լուրջ փորձ չի արվել`պարզելու դեպքի հանգամանքները։
Այսպես վարույթը իրականացնող մարմինը չի իրականացրել արդյունավետ քննություն։
1. Այս գործի դեպքում, վարույթը իրականացնող մարմինը ճանաչման չի ներկայացրել բռնություն գործադրղ
ոստիկաններին տուժողի հետ,
2. Տեղում քննչական գործողություն չի կատարել, որի կատարման դեպքում անմիջապես կարող էր քննիչը առգրավվել
Սիսիանի ոստիկանության բաժնի տեսախցիկների տեսանյութերը:
3. Չի կատարել դատահոգեբանական փորձաքննություն, պարզելու համար տուժողի հոգեբանական վիճակի մասին:
4. Չի հարցաքննել տուժողի աղջկան, ով ականատես վկա է եղել, թե ինչպես են իր ծնողին փորձում սպառնալիքի տակ ծեծի
ենթարկել:
Ընդդեմ իրավական կամյականության ՀԿ-ի փաստաբանը ՀՀ գլխավոր դատախազին ուղղված բողոքով պահանջում է
վերացնել 02.07.2018թ. ՀՀ հատուկ քննչական ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության
վարչության պետի տեղեկալ Զ.Թադևոսյանի կողմից կայացված քրեա կան գործով վարույթը կարճելու մասին որոշումը,
ճանաչելով Հ.Սարգսյանի իրավուքնների և ազատություննեի խախտման փաստը և գործը ուղարկել նոր քննության:
Հ․Ս Սիսիանի ոստիկանության բաժնում ենթարկվել է Եվրոպական Կոնվենցիայի 3-րդ հոդվածով արգելված վատ վերաբերմունքի։
Փաստաբանը Favl.am-ին հայտնեց, հուսով է, որ Նոր Հայաստանում որևէ անձ ոստիկանական բաժիններում չի
ենթարկվի խոշտանգումների և վատ վերաբերմունքի և հույս հայտնեց, որ իր կողմից ներկայացված բողոքը կբավարարվի, և տուժողի
խախտված իրավուքնները կվերականգնվեն։

Հիշեցնենք, որ սույն գործով տուժողի շահերի պաշտպանությունը իրականացնում է «Ընդդեմ իրավական
կամայականության» Հկ և Վելես իրավապաշտպան ՀԿ։

«Ընդդեմ իրավական կամյականության» ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031