Լրահոս
Օրվա լրահոսը

Ավելի քան 18 հազար բնակիչ ունեցող Դիլիջանն՝ առանց եկեղեցու

Հուլիս 10,2018 18:36

Դիլիջան համայնքի ղեկավար  Արմեն Սանթրոսյանին հարցրինք`Դիլիջան քաղաքում եկեղեցու շինարարությունը  սկսելու գործում գործում առաջընթաց չկա՞: Քաղաքապետն ասաց`ոչ:

2017թ. հունվարի 1-ի դրությամբ 18 հազար 667 բնակիչ ունեցող Դիլիջան քաղաքում  եկեղեցի չկա:  Արդեն  8 տարի  Տեր Շավարշ քահանա Սիմոնյանը հոգեւոր արարողություններ է կատարում «Թուֆենկյան»  թանգարանային համալիրի մաս կազմող սենյակներից մեկում:  Այդ սենյակի համար Հայ առաքելական եկեղեցին ամեն ամիս  «Թուֆենկյան»  ընկերությանը վճարում է 90 հազար դրամ:

2015թ. հոկտեմբերի 30-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Դիլիջանում կատարեց  եկեղեցու հողօրհնեքի արարողություն, որով տրվեց եկեղեցու կառուցման ծրագրի մեկնարկը: Այն կառուցվելու  էր  Սուրբ Էջմիածնի, Դիլիջանի քաղաքապետարանի, Հայաստանի  զարգացման հիմնադրամի համատեղ ջանքերով, Ռուբեն Վարդանյանի եւ Գագիկ Ադիբեկյանի բարերարությամբ: Գրեթե 3 տարի է անցել, սակայն Դիլիջանում եկեղեցու շինարարությունը չի սկսվել: Դիլիջանի քահանա Տեր Շավարշը  նախկինում մեզ հայտնել է, որ  շինարարության մեկնարկի ուշացման  պատճառն այն է, որ եկեղեցու նախագծում փոփոխություններ պետք է կատարվեն:

Դիլիջանի  համայնքապետարանի «Դիլիջան» պաշտոնաթերթը տարիներ առաջ տեղեկացրել է, որ ամերիկահայ  Ջոն Սթիվենսը(Հովհաննես Ստեփանյան) Դիլիջանում եկեղեցի կառուցելու համար 2006թ. նվիրաբերել է 1 միլիոն ամերիկյան դոլար:  Այդ բարեգործությունից մի քանի տարի անց Ջոն Սթիվենսը մահացել է:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ել ինչ եկեղեցի………
    Հիմա աղանդա տիրում։

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031