Հավատում եմ, որ Թուրքիայի ու Ադրբեջանի եղբայրությունը կշարունակվի և կամրապնդվի: Նման հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը, որն իր երդմնակալությունից հետո առաջին այցը կատարել է Ադրբեջան:
«Ինչպես հայտնի է, մենք մինչ օրս այդ եղբայրությունը պահպանել ենք «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսով: Երեկ մենք անցկացրինք երդմնակալության արարողությունը, հրապարակեցինք նոր կառավարության կազմը: Հետո մենք առաջին այցը կատարում ենք Ադրբեջան, ինչպես որ իմ եղբայր Իլհամ Ալիևն Ադրբեջանի նախագահական ընտրություններից հետո այցելեց մեզ… Հավատում եմ, որ մեր եղբայրությունը կշարունակվի և կամրապնդվի»,- ասել է Էրդողանը:
Ավելի ուշ տեղի է ունեցել Էրդողան-Ալիև հանդիպում, որից հետո հրավիրված համատեղ մամուլի ասուլիսում Ալիևն ասել է, որ այսօր թուրք-ադրբեջանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ