ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հանդիպում է ունեցել նախարարարության աշխատակազմը հունիս ամսին մրցութային կարգով համալրած աշխատակիցների հետ։ Նախարարի հետ զրույցում քաղծառայողները ներկայացրել են ընթացիկ աշխատանքային գործընթացում ի հայտ եկած խնդիրները, սպասելիքներն ու առաջարկները։ Սուրեն Պապիկյանը ողջունել է նրանց ակտիվ ներգրավվածությունը նախարարարության համապատասխան ստորաբաժանումների աշխատանքներում և կարևորել տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտում նոր մոտեցումների ներկայացումն ու կիրառումը։
2018թ. հունիսին տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնները զբաղեցնելու համար անցկացվել էր 7 մրցույթ։ Մրցույթներին մասնակցել են 47 դիմորդ, որոնցից 12-ը ճանաչվել են հաղթող։ Մրցույթների արդյունքներով նախարարության համապատասխան ստորաբաժանումներ համալրել են քաղծառայողներ
Վահե Սարգսյանը` տարածքային կառավարման վարչության տարածքային ծրագրերի և մշտադիտարկման բաժնի պետ
Անահիտ Գրիգորյանը` տարածքային ներդրումային քաղաքականության և ենթակառուցվածքների զարգացման վարչության տարածքային ենթակառուցվածքների զարգացման բաժնի գլխավոր մասնագետ
Անուշ Խուդոյանը` տարածքային կառավարման վարչության տարածքային ծրագրերի և մշտադիտարկման բաժնի առաջատար մասնագետ
Աշոտ Ծորմուտյանը` վարչական վերահսկողության և համայնքային ծառայության հարցերի վարչության վարչական վերահսկողության բաժնի առաջատար մասնագետ
Լուսինե Պապիկյանը` տարածքային ներդրումային քաղաքականության և ենթակառուցվածքների զարգացման վարչության տարածքային ենթակառուցվածքների զարգացման բաժնի առաջատար մասնագետ
Ներքին աուդիտի բաժնի պետի և գնումների համակարգման և տնտեսական բաժնի գլխավոր մասնագետի թափուր պաշտոնների համար հայտարարված մրցույթներում հաղթող չի ճանաչվել։ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմում քաղաքացիական ծառայողի թափուր պաշտոնների համալրման նպատակով անցակցվող մրցույթների արդյունքները տեղադրվում են նախարարության կայքում։