Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ապաշխարելու բան չունեմ». Հայր Կորյունն էլ իր հերթին է Մայր Աթոռին 1 շաբաթ ժամանակ տալիս

Հուլիս 10,2018 17:22

«Սա կեղծիք է եւ թատրոն: Այդ իրենք ունեն մեկ շաբաթ ժամանակ՝ կաթողիկոսին հեռացնելու համար: Ես ապաշխարելու խնդիր չունեմ, կաթողիկոսը պետք է ապաշխարի, չէ՞ որ նա է ամուսնացել, գեղարդը օտարել…»,-Մայր Աթոռում այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Մայր Աթոռի Գերագույն հոգեւոր խորհրդի այսօրվա որոշմանը, որով իրեն մեկ շաբաթ ապաշխարելու ժամանակ է տրվում, ասաց Ամենայն հայոց կաթողիկոսի հրաժարականը պահանջող «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամ տեր Կորյուն քահանա Առաքելյանը:

«Եթե մեղք ունենայի, կապաշխարեի: Ես մեղք չեմ գործել»,-ասաց նա:

Հիշեցնենք՝ Ամենայն հայոց կաթողիկոսի՝ երեխա ունենալու մեղադրանքը տեր Ասողիկ քահանա Կարապետյանը հերյուրանք էր որակել, իսկ սուրբ գեղարդի առնչությամբ հայտարարել էր, որ այն վաճառված չէ, պարզապես տարիներ առաջ մի երկաթե փշրանք, ըստ եկեղեցական ավանդակարգի,  նվիրաբերվել է ռուսաց եկեղեցուն:

Իսկ թե ինչու տեր Կորյունը ներկա չի եղել ժողովին, նա ասաց, որ չեն «կանչել»:

Մայր Աթոռի դիվանապետ տեր Արշակ եպիսկոպոսի պնդմանն ի պատասխան, թե տեր Կորյունի հետ արդեն մեկ անգամ խնդիրը քննարկել են, նա էլ արտահայտվել է, վերջինս ասաց. «Առաջին հանդիպման ժամանակ ես տեսակետ եմ ներկայացրել, ու մյուս եպիսկոպոսները պաշտպանել են ինձ: Հերիք է դիվանապետին ենթարկվենք»:

Հայր Կորյունը նաեւ հայտարարեց, որ ցուցարարները մտադիր են շարունակել բողոքի գործողությունները:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031