«ՀՀ քաղաքացի չհանդիսացող ազգությամբ հայը չի կարող զորակոչվել: Օրենքն է դա սահմանում: Իսկ եթե, այնուամենայնիվ, ցանկանում են ծառայել ՀՀ զինված ուժերում, պետք է դիմեն ՀՀ քաղաքացիություն ստանալու համար»,-այս մասին այսօր ՀՀ կենտրոնական զինվորական հավաքակայանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:
Ապա հստակեցրեց. «Եթե անձը հանդիսանալով ՀՀ քաղաքացի՝ ձեռք է բերել այլ երկրի քաղաքացիություն, ապա նա ենթակա է զորակոչման ՀՀ ԶՈՒ-ում: Իսկ եթե հանդիսացել է այլ երկրի քաղաքացի եւ հետո է ձեռք բերել ՀՀ քաղաքացիություն, եւ եթե փաստաթղթերով 12 ամիս այլ երկրի ԶՈՒ-ում անցել է ծառայություն, ազատվում է ՀՀ-ում ծառայելու պարտականությունից»:
https://www.facebook.com/aravot.am/videos/2071571496194688/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ