Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Էրիկ Գրիգորյան. «ՀՀ-ում կարգելվեն պլաստիկե տարաները»

Հուլիս 10,2018 16:27

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն ասաց, որ նախաձեռնում են մի ծրագիր, որով  կարգելվեն Հայաստանում մեկանգամյա օգտագործման պլաստիկե տարաները:

Նախարարն ասաց, որ այդ գործընթացը կմեկնարկի մեկ համայնքից, ապա այն  կտարածվի մարզում, իսկ հետո, որոշակի ժամանակահատվածում Հայաստանը կմիանա այն երկրներին, որտեղ մեկանգամյա օգտագործման պլաստիկն արգելվում է։

Գրիգորյանի խոսքերով՝ «Աշխարհի շատ երկրներում վաղուց է սկսվել այս գործընթացը: Կարծում եմ՝ առաջիկա 5-10 տարվա ընթացքում ամբողջ աշխարհում դրա կիրառումը կարգելվի: Մենք չենք կարող միանգամից արգելել, բայց գործընթացը կամաց-կամաց կիրականացվի: Մենք այլընտրանք կառաջարկենք` համայնքում, որտեղ միջոցառումներ կանենք, կտորե տոպրակներ կբաժանենք: Իսկ պլաստիկե շշերը կվերամշակվեն»:

Այս ծրագրի համար, ըստ նախարարի, պետբյուջեից գումար չի հատկացվելու, ֆինանսավորման այլ աղբյուրներ ունեն:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031