Լրահոս
Օրվա լրահոսը

Գերագույն հոգևոր խորհուրդը որոշեց մեկշաբաթյա վերջնաժամկետ սահմանել՝ դադարեցնելու հակականոնական գործողությունները

Հուլիս 10,2018 15:05

Հուլիսի 10-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով։

Ժողովին անդրադարձ կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ վերջին շաբաթներին իրականացվող հակականոնական գործողություններին, այդ թվում և Դիվանատան շենք ներխուժելու և Մայր Աթոռի աշխատանքը խոչընդոտելու փաստերին։ Քննարկելով ստեղծված կացությունը՝ ԳՀԽ անդամներն անընդունելի և դատապարտելի նկատեցին հայտնի նախաձեռնության որդեգրած քայլերը, որոնք խաթարում են ներեկեղեցական անդորրն ու գայթակղություն դառնում հավատացելոց համար։

Տեղեկացվեց, որ խնդրի առնչությամբ իրենց անհանգստության և դատապարտության խոսքն են հնչեցրել բազում հավատացյալներ ինչպես Հայաստանից, այնպես և Սփյուռքից, եպիսկոպոսաց դասը և բազմաթիվ եկեղեցականներ։  Ամենայն Հայոց Կաթողիկոսին պատասխանատվության ենթարկելու խիստ  միջոցների ձեռնարկման վերաբերյալ հուլիսի 6, 2018 թվակիր խնդրագրով դիմել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանները։ Իսկ Մայր Աթոռի Կարգապահական հանձնախմբի՝ հուլիսի 6-ի նիստում միաձայն որոշում է կայացվել առաջարկելու Նորին Սրբությանը կարգալույծ հռչակելու Կորյուն աբեղա Առաքելյանին։

Այսուհանդերձ, ելնելով Եկեղեցու կողմից սերը և ներողամտությունը իսպառ արտահայտելու առաքելությունից, Գերագույն հոգևոր խորհուրդը, անսալով Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հորդորին, որոշեց մեկշաբաթյա վերջնաժամկետ սահմանել, որպեսզի անդրադարձումի ևս մեկ առիթ ընծայվի նախաձեռնության անդամներին՝ դադարեցնելու հակականոնական իրենց գործողությունները և զղջման ու ապաշխարության ճանապարհով վերադառնալու Սուրբ Էջմիածնի խնամակալ հովանու ներքո։ Կորյուն աբեղայի համար որոշվեց անդրադարձումից հետո սահմանել ապաշխարության շրջան վանքերից մեկում։

Ժողովին Հայ Եկեղեցու Համաշխարհային երիտասարդաց միավորման հոգևոր պատասխանատու Գերաշնորհ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը զեկույց ներկայացրեց «Դեպի Հայրենիք, դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին» համահայկական երիտասարդական ուխտագնացության արդյունքների վերաբերյալ։ ԳՀԽ անդամները գնահատանք հայտնեցին կազմակերպիչ հանձնախմբին հավաքի բարեհաջող անցկացման համար։ Կարևորվեց նաև ՀԵՀԵՄ կենտրոնական գրասենյակի և թեմերի երիտասարդական կառույցների հետևողական աշխատանքը երիտասարդության հետ։

Մայր Աթոռ Ս. Էջմիածին, Տեղեկատվական համակարգ   

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ashot says:

    Ես կրոնին այդքան էլ մոտ չեմ, բայց կարծում եմ կաթողիկոսը պետք է այդ մարդկանց բարձրացրած խնդիրները լուծի
    Հակառակ դեպքում նրա անվան հոտ կապված սկանդալները, որ նա ամուսնացած է, բիզնեսով է զբաղվում, մարդկանց է խաբել դա մնում է չէ
    Հիմա ասենք կարգալուծ արեց է հետո, դրքնից ինչ կփոխվի

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031