Հարգելի հայրենակիրցներ,
այսօր լրատվամիջոցները տարածել են նյութ, որտեղ նշվում է Շիրակի պետական համալսարանում իմ ղեկավարած տարիներին խախտումներ հայտնաբերելու մասին տեղեկություններ:
Ես համոզված կարող եմ ասել, որ իմ աշխատած տարիների ընթացքում վերոնշյալ խախտումների մասին՝ մասնավորապես վարձավճարների դրամարկղ չմուտքագրվելու մասով որևէ շեղում կամ խախտումներ չէին կարող լինել:
Նշված տարիներին բուհի ֆինանսական գործունեությունը բազմիցս ուսումնասիրվել և ստուգման է ենթարկվել տարբեր ֆինանսական կառույցների կողմից, նման խախտումներ չեն արձանագրվել, դրանք վավերացված են ստուգման ամփոփիչ արձանագրություններում:
Ես լիահույս եմ, որ քննչական մարմինները կլինեն անաչառ և կպարզեն իրողությունները:
Հարգանքներով ՝ ԱԺ պատգամավոր Վարդևան Գրիգորյան