Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացի Վարդուշն ու քաղաքական ուժերը. Նաիրա Զոհրաբյանը Իոաննիսյանին հիշեցնում է, թե ինչ է ասել Վենետիկի հանձնաժողովը

Հուլիս 10,2018 14:18

Այսօր ԱԺ-ում «Ընտրական օրենսգրքում» փոփոխությունների համար ձեւավորված աշխատանքային խմբի անդամները հանդիպեցին վարչապետին կից ստեղծված ԸՕ բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանի հետ՝ քննարկելու կառավարության մոտեցումները:

Ինչպես տեղեկացրել ենք, Իոաննիսյանն ասաց՝ «Մենք այստեղ չենք գալու ինչ-որ բազար անելու» եւ այդ «բազար» բառը դուր չեկավ պատգամավորներին, սկսվեց բանավեճ: Դանիել Իոաննիսյանի խոսքով՝ սա քաղաքական մարմին է, այստեղ քաղաքական որոշումեր են կայացվում, իսկ իրենց հանձնաժողովը մասնագիտական է:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Իոաննիսյանին արձագանքեց. «Մենք էլ, դուք էլ հանդիպել ենք Վենետիկի հանձնաժողովի հետ: Մենք վստահ ենք, որ Վենետիկի հանձնաժողովն ինչ ասել է մեզ, նույնն ասել է ձեզ, որ իրենց համար ընդունելի կլինի այն տարբերակը, որը քաղաքական ուժերի միջեւ կոնսենսուսի արդյունքում կլինի: Ես հասկանում եմ, որ դուք հարգում եք Հայաստանի Հանրապետության բոլոր հպարտ քաղաքացիների կարծիքները, բայց Վենետիկի հանձնաժողովը չի ասել, որ ասենք, քաղաքացի Վարդուշի առաջարկը պետք է համահունչ լինի քաղաքական ուժերի առաջարկին»:

Զոհրաբյանը հետաքրքրվեց՝ որ ասում եք մասնագիտական հանձնաժողով եք, այդ հանձնաժողովում ո՞վ է ընտրական իրավունքի, ընտրական օրենսգրքի ավելի լավ մասնագետ, քան քաղաքական ուժերի ներկայացուցիչները, որոնք տարիներ շարունակ մշակել են «Ընտրական օրենսգրքի» նախագծեր:

Զոհրաբյանն առաջարկեց «սիզիփոսյան աշխատանք» չտանել, աշխատանքները համադրեն: Օրինակ, ընտրակարգի հետ կապված կան կատեգորիկ իրար հետ չհամընկնող մոտեցումներ, կարող է ձեր հանձնաժողովը փակ համամասնականի է գնում, իսկ ԱԺ ուժերի մեծամասնությունը այլ տարբերակի է գնում, նախագիծ է պատրաստում, իզուր չաշխատեն:

Իոաննիսյանը պատասխանեց, որ եթե քաղաքական ուժերը այլ բան որոշեն, դա չի նշանակում, որ մասնագիտական հանձնաժողովն իր տեսակետը դրանից կփոխի. «Մենք քննարկումների մեջ ընկնելու մտադրություն չունենք, լսում ենք առաջարկները, դրանց վերաբերյալ հայտնում մոտեցումներ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031