Լրահոս
Օրվա լրահոսը

Դպրոցում սովորող 19 տարեկաններին տարկետում կտրվի

Հուլիս 10,2018 13:21

19 տարին լրացած եւ հանրակրթական դպրոցում սովորող զինակոչային տարիքի երիտասարդների համար կառավարության որոշումով տարկետում կտրամադրվի`մինչեւ ուսումնառության ավարտը: Նախագիծն այսօր արժանացավ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությանը: Նախագիծը հանձնաժողովում ներկայացրեց պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը: Ասաց`այսպիսով փորձում են ապահովել մարդու կրթական սահմանադրական իրավունքը:

Այս զորակոչի համար 11 հոգի կա նման խնդիր ունեցող, նրանցից 10-ը ՌԴ-ից է վերադարձել: Այդ դեպքում, ինչպես հայտնի է, աշակերտը մեկ տարի ցածր դասարանում է ուսումնառությունը շարունակում եւ զորակոչային տարիքի հետ կապված արդեն խնդիր է առաջանում:

Հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը հետաքրքրվեց`կոռուպցիոն ի՞նչ հնարավորություններ են հնարավոր զորակոչից խուսափելու համար: Գաբրիել Բալայանը մանրամասնեց`երկար են քննարկել, նկատի են ունեցել հնարավոր ռիսկերը եւ եթե անձը վատ առաջադիմության պատճառով մնա նույն դասարանում, կառավարությունը կարող է մերժել երկրորդ անգամ տարկետում տրամադրելը: Կորյուն Նահապետյանը պնդեց`կառավարության որոշումով պետք է ամրագրել բոլոր հիմքերը, այդ թվում նաեւ մերժման, որպեսզի քաղաքացիների համար էլ գործընթացը հասկանալի լինի:

Մանրամասները` տեսանյութում

Կորյուն Նահապետյանը փոխնախարարին խնդրեց նաեւ թվային համեմատություններ անցկացնել զորակոչին մասնակցող ներգաղթած երիտասարդների մասով, քանի որ պաշտպանության նախարարն էլ էր խոսել դրական դինամիկայի մասին: Փոխնախարարն ասաց`այս պահին չի տիրապետում թվերին, բայց վաղը, խորհրդարանի արտահերթ նիստից առաջ, անպայման կներկայացնի: Նաեւ տարակուսեց` 2018-ի զորակոչը ամբողջությամբ չի ավարտվել, գուցե ճիշտ չէ հիմա նման ամփոփումներ անել: Ամեն դեպքում, պատգամավորը պնդեց` նախնական տվյալներ ներկայացրեք:

Ընդհանուր զորակոչի թվային տվյալներ էլ փոխնախարարը չհրապարակեց, դրանք գաղտնի են, բայց ասաց`ամեն ինչ նորմալ է:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031