Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու է թուլացել տնտեսական ակտիվության աճը. «168 ժամ»

Հուլիս 10,2018 13:01

Եվ այսպես, տնտեսական ակտիվության աճի տեմպը վերջին ամիսներին թուլացել է։ 2018թ. մայիսին՝ 2017 թ. մայիսի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) աճել է 54%-ով։ Իսկ հունվար-մայիսին՝ նախորդ տարվա հունվար- մայիսի համեմատ, աճը 8.6% է:

Աճը սկսել է թուլանալ ապրիլից, եթե մարտը՝ մարտի համեմատ, ՏԱՑ աճը 10.6% էր, ապա ապրիլը՝ ապրիլի համեմատ, ցուցանիշը նվազեց մինչև 7.2%, իսկ մայիսին՝ մայիսի համեմատ, 5.4%։

Հունիսի ցուցանիշը դեռ չի հրապարակվել, այն կհրապարակվի հուլիսի 20-ին։ Որոշ տնտեսագետներ այն կարծիքին են, որ աճի թուլացման միտումը կշարունակվի, ինչը մտահոգիչ է։ Ավելին, ինչպես նկատում եք, նվազումը համընկել է թավշյա հեղափոխության ամիսներին (ապրիլ և մարտ), ինչը կարող է տպավորություն ստեղծել, որ տնտեսական ակտիվության թուլացումը պայմանավորված է հենց հեղափոխությամբ։ Ինչ խոսք, քաղաքական փոփոխությունները մեծացնում են անորոշությունը գործարար միջավայրում և բացասաբար են ազդում տնտեսական ակտիվության վրա. անգամ ընտրությունների ժամանակ է նման միտում նկատվում։ Սակայն մակրոտնտեսական տվյալների ավելի խորն ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ տնտեսական ակտիվության աճի թուլացման հիմնական «մեղավորը» քաղաքական փոփոխությունները չեն։

Եթե տնտեսական ակտիվության աճի թուլացումը պայմանավորված լիներ քաղաքական իրողություններով, ապա այդ բացասական ազդեցությունը պետք է զգացվեր բոլոր ոլորտներում, առաջին հերթին՝ ծառայությունների և առևտրի ցուցանիշներով։ Սակայն Ազգային վիճակագրական ծառայության տվյալներն այլ բան են ցույց տալիս։ Այսպես, ծառայությունների ծավալը 2018թ. մայիսին՝ 2017թ. մայիսի համեմատ, աճել է 17%-ով։ Շինարարությունն ու ներքին առևտրաշրջանառությունն աճել են 8.8%-ով։

Գյուղատնտեսությունը մնացել է անփոփոխ։ Իսկ ահա արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 3.1%-ով։ Այսինքն, ՏԱՑ-ի տեմպի թուլացումը 12-ամսյա կտրվածքով պայմանավորված է միայն արդյունաբերության ոլորտի ցուցանիշներով։

Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031