Հանրությանը հայտնի Ճվճվ Արո մականվամբ 52-ամյա Արա Վարդանյանի եւ նրա հարազատների շուրջ առեղծվածային դեպքերը բազմաթիվ հարցեր են առաջացնում։ Բանն այն է, որ 2017թ. առեղծվածային պայմաններում մահացավ Ճվճվ Արոն, 2018 թվականին ավտովթարի հետեւանքով կալանքի տակ հայտնվեցին նրա որդիները, իսկ ահա երեկ Արամի 48 հասցեում հայտնաբերվեց նոս կնոջ՝ Նաիրա Վարդանյանի հոր՝ «Տրանսգազ» ՍՊԸ-ի տնօրեն Նիկոլայ Գաբրիելյանի՝ Գազի Կոլյայի դին:
… Թոռնիկների կալանքից 6 ամիս անց Վարդանյանների ընտանիքում հերթական առեղծվածային դեպքը եղավ։ 2018 թվականի հուլիսի 09-ի առավոտյան իր բնակարանում ատրճանակով կրակելու եղանակով ինքնասպանություն է գործել Նիկոլայ Գաբրիելյանը։ Նրա դին հայտնաբերվել էր գլխի շրջանում հրազենային վնասվածքով։ Ատրճանակը գտնվել է տուժածի դիակի մոտ։ Արդյունքում՝ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ՝ ինքնասպանության հասցնել, եւ 235-րդ հոդվածների 1-ին մասով՝ ապօրինի զենք, նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, մշակվել է քննչական պլան, առաջ քաշվել աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ իրականացվում են մեծածավալ քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումներ։
Այն, որ Նիկոլայ Գաբրիելյանի մահը բազմաթիվ հարցեր է բարձրացնում եւ մնում է առեղծվածային, անժխտելի իրողություն է։ Թոռնիկների կալանավորումից հետո վերջինս մշտապես իր մտերիմների շրջանում ասել է, որ իր թոռնիկների գլխին սարքում են, եւ տղաները որեւէ դիտավորյալ բան չեն արել, որ նրանց ապօրինի զրկում են անազատությունից։ Ավելին՝ ըստ լուրերի՝ տղաների կալանավորումից հետո տեղեկություններ տարածվեցին, որ նրանք ՔԿՀ-ում թղթախաղ են խաղացել եւ պարտվել են։ Արդյունքում՝ պարտքը վճարելու համար տղաները գումարի դիմաց տվել են իրենց թանկարժեք վզնոցները։ Որքանով են հավաստի այս տեղեկությունները, դժվար է ասել, դա պետք է պարզեն իրավապահները։
Արդյո՞ք թոռնիկների հետ կատարվածը Նիկոլայ Գաբրիելյանին հասցրեց այս օրվան, թե վերջինս այլ խնդիրներ է ունեցել, ցույց կտա ժամանակը։
Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում