Լրահոս
Օրվա լրահոսը

Սպասումները, որ թավշյա հեղափոխության հաղթանակից հետո Հայաստանը կողողվի ներդրումներով, ու երկրում տնտեսական աճի բում կսկսվի կարծես թե չեն արդարանում. «Ժամանակ»

Հուլիս 10,2018 11:45
dolar

Սպասումները, որ թավշյա հեղափոխության հաղթանակից հետո Հայաստանը կողողվի ներդրումներով, ու երկրում տնտեսական աճի բում կսկսվի կարծես թե չեն արդարանում: Հայաստանի տնտեսական զարգացման հիմնական արգելք և խոչընդոտ Ալեքսանդր Սարգսյանը չկա, նա այլևս չի կարող ներդրողներին պարտադրել նրանց բիզնեսում փայ մտնել, մենաշնորհներն արգելված են, կոռուպցիա պետական մակարդակով արգելված է, նույնիսկ ԱԱԾ-ն է պատրաստ աջակցել յուրաքանչյուր առանձին ներդրողի, որ հանկարծ որևէ մեկը չհամարձակվի նրան նեղացնել: Մինչդեռ ոչ միայն ներդրումային բում չկա, այլ տեղի են ունենում խիստ մտահոգիչ իրադարձություններ, որը կարելի է բնորոշել որպես կապիտալի արտահոսք, ավելի շուտ փախուստ:

Խոսքը միայն այն մասին չէ, որ անօրինական ճանապարհով աշխատած փողերը նախկին պաշտոնյաները կամ իշխանամերձ գործարարները շտապ կարգով հանում են Հայաստանից: Դա միանգամայն տրամաբանական է, քանի որ Հայաստանում այլևս չկա բանկային գաղտնիք հասկացությունը, և յուրաքանչյուր պահի ԱԱԾ-ն կարող է տեղեկանալ թե ով որ բանկում որքան ավանդ ունի ներդրած: Չի բացառվում, որ ԱԱԾ-ն ունի բոլոր մեծ ավանդատուների ցուցակները և հետևում է դրամական միջոցների շարժին: Այս պայմաններում բնական է, որ մարդիկ իրենց կուտակածը (օրինական, թե ոչ օրինական ճանապարհով հարցը չի քննարկվում) փորձում են թաքցնել ԱԱԾ աչքի համար անտեսանելի ինչ-որ տեղ: Յուրաքանչյուրն է սպասում, որ իրեն կարող են կանչել համապատասխան հիմնարկ և տալ շատ տրամաբանական հարց` քեզ այդ փողը որտեղից, որի պատասխանը չկա:

Բայց ավելի վտանգավոր է ոչ միայն կանխիկ փողի արտահոսքը, այլ որ հայ գործարարները պատրաստվում են հրաժարվել իրենց բիզնեսից: Արդեն տեղեկություններ կան, որ «Ջերմուկ» հանքային ջրերի գործարանը վաճառելու մտադրություն ունի ԱԺ պատգամավոր Աշոտ Արսենյանը: Ընդ որում՝ կան գնորդներ ի դեմս ռուսական ֆինանսական հայտնի խմբերից մեկի: «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Սամվել Ալեքսանյանը բանակցություններ է վարում ռուսական «Մագնիտ» ցանցի հետ: Արաբական գնորդների հետ բանակցություններ է վարում նաև ՍԱՍ սուպերմարկետների ցանցի սեփականատեր Արտակ Սարգսյանը:

Ավետիս ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031