Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Այդ ի՞նչ խիզախ քաղաքական ուժ պետք է լինի, որ, տժժացող իրավապահների գործողությունները տեսնելով, իրեն հռչակի իշխանության մրցակից եւ ընդդիմադիր. «Հրապարակ»

Հուլիս 10,2018 11:00

Այս օրերին Երեւանում ավտոբուսով երթեւեկելիս կարելի է խաչմերուկներում, շենքերի մուտքերի մոտ, զբոսայգիներում, զանազան պետական հիմնարկների առաջ ԱԱԾ զինված ջոկատներ տեսնել: Անհանգստանալու խնդիր չկա, եթե նույնիսկ դա ձեր շենքն է, ձեր բակը, ձեր բակի խաղահրապարակը: Վստահ եղեք, որ ԱԱԾ-ն եկել է հերթական կոռումպացվածի հետեւից: Մյուս կողմից էլ՝ ԱԱԾ-ն մեղավոր չէ, որ այդ կոռումպացվածը ձեր մուտքի հարեւանն է: Ամեն ինչ էլ կարող է պատահել: Դուք նրա հետ հարեւանություն եք արել, նարդի եք խաղացել, իսկ նա կոռումպացված է եղել եւ այդ մասին ձեզ ոչինչ չի ասել:

Երեխաներին էլ զգուշացրեք, որ չվախենան ԱԱԾ դիմակավոր աշխատակիցների տեսքից: Շուտով սեպտեմբեր է, իսկ ԱԱԾ-ն կարող է ամեն վայրկյան հայտնվել դպրոցներից որեւէ մեկում եւ հենց դասարանից տանել, օրինակ, կարուձեւի դասատուին:

Պետք է հասկանալ, որ ԱԱԾ-ն թափանցիկ է աշխատում այլեւս: Նախկինում, երբ ասում էին ԱԱԾ գործակալ կամ քննիչ, ասում էինք` արաաաա… Իսկ հիմա արդեն գիտենք, որ նրանք էլ մեզ նման երկու ձեռքով, երկու ոտքով մարդիկ են, Իսկ Շմայսի շնորհիվ էլ իմացանք, որ նրանք վերին աստիճանի քաղաքավարի, պարկեշտ եւ կուլտուրական են, երբ բանը հասնում է ներխուժելուն:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ոստիկանության հերթական տոնին հայտարարեց, որ այսօր Հայաստանում ՀՀ քաղաքացիների եւ իրավապահների հաշտեցման գործընթաց է տեղի ունենում: Ոսկի խոսքեր… Ափսոս միայն, որ վարչապետը չնշեց, թե ՀՀ քաղաքացիների որ հատվածն է սկսել հաշտվել ոստիկանության հետ: Ինչ թաքցնենք, մեր ոստիկանությունն օրական մի կամազ մարդ է ձերբակալում` որը մեղավոր, որն անմեղ, որը նախկին պաշտոնյա, որը` ոչ:

Ուզում եմ ասել, որ այսպես էլ գնում ենք ընտրությունների, իսկ դա մի գործընթաց է, որից առաջ երկրում պետք է «խախանդ» վիճակ լինի, այլապես իշխանությունները, օգտվելով իրավապահ համակարգի նորահայտ ակտիվությունից, հեշտությամբ կկարողանան շարքից հանել նաեւ իրենց քաղաքական հակառակորդներին: Բայց եկեք ջուրը չտեսած` չբոբիկանանք:

Մեդալի երկրորդ երեսն էլ կա. այդ ի՞նչ խիզախ քաղաքական ուժ պետք է լինի, որ, տժժացող իրավապահների գործողությունները տեսնելով, իրեն հռչակի իշխանության մրցակից եւ ընդդիմադիր: Սա մի կողմից կնպաստի, որ իշխանությանը հայհոյողներ չլինեն, բայց մյուս կողմից էլ լավ չէ, որովհետեւ նույնիսկ ձանձրալի կլինի նույն բանը բոլորի շուրթերից լսելը` «հինը քանդեմ, նորը կառուցեմ» կարգախոսի համատեքստում: Կլինեն, իհարկե, քաղաքական ուժեր, որոնք իրենց նախընտրական ծրագրով ու պլատֆորմով որոշակի ինտրիգ կապահովեն առաջիկա արտահերթ ընտրությունների քարոզարշավի փուլում, բայց արդյոք դա բավարար կլինի՞ ասելու, որ մենք ունենք նախընտրական պայքար:

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031