Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ո՞վ պիտի պատասխան տա տնտեսավարողների բիզնես-հեղինակության խաթարման համար, եթե պարզվի, որ «սենսացիոն բացահայտումներն» իրականում այդպիսին չեն, ինչպիսին փորձ է արվում ներկայացնել. «Հայոց աշխարհ»

Հուլիս 10,2018 10:38

Այն, ինչ անում է կառավարությունը, այսպես կոչված, հակակոռուպցիոն միջոցառումների շրջանակներում՝ ազգային անվտանգության ծառայության մասնակցությամբ, ոչ մի լավ բանի չի հանգեցնելու։ Կազմակերպվող շուոները, որոնք երբեմն պարզապես տպավորություն թողնելու նպատակ են հետապնդում, չեն նպաստում տնտեսական գործընթացների ակտիվացմանը, առավել եւս ներդրումների ներգրավմանը։

Ի դեպ, սենսացիոն բացահայտումները, որոնք դեռ պետք է հիմնավորվեն, լրջորեն հարվածում են ընկերությունների հեղինակությանը եւ գործունեությանը։ Եթե նպատակը օրինականության վերականգնումն է, մի՞թե դա հնարավոր չէ անել առանց հավելյալ շոուների, ոստիկանության ու ազգային անվտանգության դիմակավորված աշխատակիցների անհասկանալի շուրջկալների։

Ի վերջո, դրանից տուժում են ոչ միայն այդ ընկերությունները, այլեւ տնտեսությունը։

Ո՞վ պիտի պատասխան տա տնտեսավարողների բիզնես-հեղինակության խաթարման համար, եթե պարզվի, որ «սենսացիոն բացահայտումներն» իրականում այդպիսին չեն, ինչպիսին փորձ է արվում ներկայացնել։ Ասենք՝ նույն սուպերմարկետների դեպքում, երբ ի սկզբանե հայտարարված սենսացիան ամենեւին էլ այն չէր, ինչը իրականում կար։ Պատահական չէ, որ բարձրացված արհեստական աղմուկը նույն արագությամբ մարեց։

Երբեմն էլ հակակոռուպցիոն ակտիվ գործունեության տպավորություն ստեղծելու նպատակով պարզապես ներկայացվում են հայտնի փաստերը։ Այնպես, ինչպես, ասենք, գյուղացիական տնտեսություններին պարարտանյութերի մատակարարման ժամանակ պետությանը 1,5 մլրդ դրամ վնաս պատճառելու վերաբերյալ օրերս արված հերթական «բացահայտումը», որի մասին Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հայտարարել էր երկու տարի առաջ։

Ի դեպ, խոսքը, զուտ գնահատականի մասին է, ինչը, սակայն, ներկայացվում է որպես բացարձակ ճշմարտություն։

Այս ամենը բնականաբար բացասաբար է ազդում տնտեսության եւ տնտեսավարողների սպասումների վրա։ Հատկապես որ, ցանկության դեպքում միշտ էլ կարելի է «սենսացիոն» բացահայտումներ անել ամեն մի տնտեսավարողի մոտ։ Այլ կերպ ասած, յուրայիններից բացի, որեւէ մեկը ապահովագրված չէ եւ ամեն պահի կարող է դառնալ իրավապահների հերթական «զոհը»։

Չարաշահումների բացահայտումը եւ գողացված գումարները պետությանը վերադարձնելն անշուշտ ողջունելի է։ Բայց դա չպետք է արվի տնտեսությանը վնասելու ճանապարհով։ Կառավարության վարքագիծը մի կողմից լարվածության մեջ է պահում տնտեսությանը, մյուս կողմից՝ օր օրի խորացնում է անորոշությունները։

Որեւէ կերպ չի երեւում այն տեսլականը, որին իշխանության եկած ուժերը ձգտում են հասնել, եւ որից կարող են օգուտ ստանալ քաղաքացիները։ Այնպիսի տպավորություն է, որ կառավարության կազմում ընդգրկված քաղաքական երկու ուժերը փորձում են չեզոքություն պահպանել, իսկ երրորդը՝ չունի անհրաժեշտ պոտենցիալ եւ ռեսուրսներ՝ երկրի առջեւ ծառացած կարեւորագույն, այդ թվում՝ ազգային անվտանգության հետ կապված խնդիրները լուծելու համար։

Այսպիսի անհասկանալի եւ չկշռադատված վարքագիծը երկիրը կարող է կանգնեցնել փաստի առջեւ։ Հայաստանում այլ բան, քան մարդկանց բռնել-նստեցնելն է կամ կոռուպցիայի մեջ մեղադրելը, կարծես չի կատարվում։ Կառավարությունը զբաղված է բացառապես հարկադիր ճանապարհներով պետական բյուջեն լցնելով։

Մայիսին բյուջե հաշվեգրված հարկային եկամուտները, ինչպեսեւ սպասվում էր, նվազել են։ Ապրիլի համեմատ տարբերությունը ահռելի է՝ 41 մլրդ դրամ։

Հ.ՍԱՀԱԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031