Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ի՞նչ է ուզում պետությունը` բնական ռեսուրսների պահպանությու՞ն, թե՞ հանքարդյունաբերության զարգացում. «Իրատես»

Հուլիս 10,2018 10:25

Կոռուպցիոն բացահայտումներով բյուջեն համալրելն ու սոցիալական կամ զարգացման ծրագրեր իրականացնելը չի կարող երկարաժամկետ լինել: Արտադրությունը պիտի աշխատի: Աշխատատեղերն են այսօրվա գլխավոր խնդիրը:

Պատահական չէ, որ իր վարչապետության ընթացքում առաջին չլուծված խնդիրը Նիկոլ Փաշինյանի համար դարձավ Ամուլսարը, երբ նրա առաջարկը չընդունվեց: Ամուլսարը Հայաստանի համար միայն բնապահպանական կամ միայն տնտեսական խնդիր չէ: Բնապահպանների ու «Լիդիան Արմենիայի» հակասությունները հանգեցնում են ընտրության` ի՞նչ է ուզում պետությունը` բնական ռեսուրսների պահպանությու՞ն, թե՞ հանքարդյունաբերության զարգացում: Հարցը կարող էին հանել ժամանակակից տեխնոլոգիաները: Հայաստանը միակ երկիրը չէ, որտեղ ոսկի է արդյունահանվում:

Ջերմուկում Նիկոլ Փաշինյանն առաջարկեց ժամանակ տալ կառավարությանը՝ հարցը ուսումնասիրելու համար, բնապահպանները պահանջում են այդ ընթացքում հանքը չշահագործել, «Լիդիան Արմենիան»` շահագործել: Պայմանագրից հրաժարվելու դեպքում, որով 12 տարում կատարվել է աշխատանքի 80 %-ը, Հայաստանին սպառնում է դատական պատասխանատվություն: Եվ դա կդառնա ոչ միայն կոնկրետ մեկ ընկերության ու Հայաստանի խնդիրը, այլև խնդիր Հայաստանի դեմ, որ կխոչընդոտի ներդրումներին մի երկրում, որտեղ կառավարությունը փակում է գործող բիզնեսը: Նիկոլ Փաշինյանի կասկածները, որ Հայաստանը փորձում են ներքաշել դատական գործընթացի մեջ, հիմնավոր են:

Նախ` Հայաստանը ստիպված կլինի վճարել կատարված ներդրումները, չստացած շահույթի վնասը և պայմանագիրը կասեցնելու տուգանքը` եթե կա նման կետ պայմանագրում: Հարցի քննարկումները կշարունակվեն, բայց «Լիդիան Արմենիան» ամեն օր կրում է կոնկրետ կորուստներ, իսկ Հայաստանի հպարտ քաղաքացիները չեն նահանջում բնապահպանական խրամատներից:

Բացի Ամուլսարի խնդիրներից` մնում է պարզել` բնության նկատմամբ սե՞րը, թե՞ այլ գործոններ կան` ո՞վ և ինչու՞ է բնապահպաններին խրամատավորել: Եվ ընդհանրապես` շատ չե՞ն խրամատները Հայաստանում: Հեղափոխության կենսական էներգիան չի՞ վերածվում նեգատիվ էներգիայի, որ կազմաքանդում է` փոխարենը ոչինչ չստեղծելով` բացի հուզական-պոպուլիստական խորապատկերը, որ բնորոշ է կա՛մ նախահեղափոխական, կա՛մ նախընտրական շրջանին, բայց գործ` աշխատանք ու հաց, չի դառնում:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031