Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՊԼՀ ուսանողությունը խնդրում է համալսարանի ղեկավարությանը վերանայել կայացված որոշումը

Հուլիս 10,2018 09:49

Բաց նամակ ԵՊԼՀ-ի ռեկտոր տիկին Կարինե Հարությունյանին

Ս/թ-ի հունիսի 29-ին կայացավ ԵՊԼՀ գիտական խորհրդի տարեվերջյան նիստը, որի ժամանակ օրակարգային հարցերից դուրս ներկայացվեց նաև ԵՊԼՀ-ի հեռակա ուսուցման համակարգում սովորողների ուսման վարձավճարի բարձրացման հարցը: Ուսանողության ներկայացուցիչները դեմ քվեարկեցին վերոնշյալ հարցին, սակայն որոշումը ընդունվեց՝ մեծամասնության քվեների շնորհիվ:
Քանի որ հարցը վերաբերում է ուսանողությանը և մեծ կարևորության ունի մեզ համար, ուսանողական խորհուրդը նախաձեռնել և իրականացրել է քննարկում ուսանողության շրջանում՝ պարզելու համար նման որոշման նպատակահարմարությունը ուսանողության՝ վճարողի տեսանկյունից:

Ամփոփելով քննարկումների արդյունքները՝ եկանք հետևյալ եզրահանգումների՝

1. ուսանողակենտրոն բուհերում պետք է կայացվեն այնպիսի որոշումներ, որոնք բխում են ուսանողների շահերից. մեր երկրում սոցիալական դրությունը այնքան էլ բարվոք չէ, և շատ դիմորդների ու նրանց ծնողների համար անգամ 20.000 դրամ ավել վճարելը կարող է խնդիր առաջացնել:

2. այն ֆոնի ներքո, երբ բոլոր բուհերում բարձրացան ուսման վարձավճարները մեր համալսարանը միակն էր, որ անփոփոխ պահեց թե՛ առկա, թե՛ հեռակա համակարգերում սովորող ուսանողների ուսման վարձի չափը: Այս հանգամանքը պայմանավորեց դիմորդների էլ ավելի մեծ հոսք դեպի մեր համալսարան:

3. ճիշտ է համալսարանի բյուջեի մեծ մասը ձևավորվում է ուսանողների վճարած գումարներից, այնուամենայնիվ, կարծում ենք, որ ուսանողությանը նեղություն տալու փոխարեն՝ կարելի է բյուջեի համալրման այլ տարբերակներ մտածել և գտնել:

4. այս տարի դիմորդների քանակը քիչ է, և այս բարձրացումը կհանգեցնի հեռակա ընդունվողների թվի կրճատմանը:

Այս ամենին զուգահեռ հետաքրքիր է՝ արդյոք այս որոշումը կայացնելու և գիտական խորհրդում առանց նախապես օրակարգ մտցնելու ու հաստատելու համար արվե՞լ են անհրաժեշտ հարցումները, ուսումնասիրությունները վճարողի՝ ուսանողության շրջանում: Առանց այդ էլ ուսման վարձերի վճարման դժվարություն կա, որը ավելի բացահայտ արտահայտվում է քննությունների ժամանակ, երբ շատ ուսանողներ չեն կարողանում մասնակցել քննությունների՝ վարձը չվճարելու պատճառով, շատերն էլ դուրս են մնում համալսարանից հենց նույն խնդրի պատճառով: Վստահաբար հեռակա համակարգում սովորող ուսանողների ուսման վարձի չափը բարձրացնելուց հետո, մյուս տարի կբարձրացվի նաև առկայում սովորողների ուսանողների վարձի չափը:

Այս բաց նամակով ԵՊԼՀ ուսանողությունը խնդրում է համալսարանի ղեկավարությանը վերանայել կայացված որոշումը և անփոփոխ պահել հեռակա ուսուցման համակարգում սովորողների ուսման վարձավճարները:

Հարգանքով՝ ԵՊԼՀ ուսանողական խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031