Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին ոստիկանապետի եղբայրն ու եղբորդին բռնություն են գործադրել անչափահասի և նրա հոր նկատմամբ. «Ազատություն»

Հուլիս 09,2018 19:53

Կոտայք համայնքի մի խումբ բնակիչների պնդմամբ, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եղբայրն ու նրա որդին երեկ բռնություն են գործադրել 13-ամյա աղջկի նկատմամբ ու ծեծի ենթարկել նրա հորը՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Անչափահաս Սոնան, ում հարազատներն այսօր Ֆեյսբուքում տարածել են միջադեպի տեսանյութը, պատմում է, որ Վարդավառի տոնին գյուղում ընկերների հետ խաղալիս, փոքր տարայով ջուր է լցրել տան դիմացով անցնող մի մեքենայի հետևից, որի վարորդը, ըստ գյուղացիների, եղել է նախկին ոստիկանապետի եղբայրը՝ նույն համայնքում առանձնատուն ունեցող Կարեն Գասպարյանը, արգելակելով մեքենան, մոտեցել է աղջկան, բռնել է մազերից ու փորձել գլուխը մտցնել մոտակա առվակի մեջ։

https://www.facebook.com/sisak.gabrielyan/videos/1732827173465002/

Տարածքում ներկա մեծահասակները մի քանի անգամ ներողություն են խնդրել, մինչդեռ Գասպարյանը, ըստ նրանց, շարունակել է հայհոյանքներ հնչեցնել։ Միջադեպից վախեցած երեխաները պատմում են, որ մեքենայում է եղել նաև Կարեն Գասպարյանի դուստրը, որը ձեռքում առկա էլեկտրաշոկով սպառնացել է իրենց։

Լսելով հայհոյանքները՝ Գասպարյաններին են մոտեցել նաև 13-ամյա Սոնայի հայր՝ Ավետիք Սարգսյանը։ Սկսվել է քաշքշուկ, մի քանի րոպե անց, տարածքում հավաքված գյուղացիներին ի վերջո հաջողվել է հանդարտեցնել կրքերը: Միջադեպը, սակայն, այսքանով չի ավարտվել։ Նախկին ոստիկանապետի եղբայրն ու նրա որդին հաշտվելու պատրվակով Ավետիք Սարգսյանին քիչ անց հրավիրել են նույն գյուղում գտնվող իրենց առանձնատուն։ Ուղեղի ցնցումով հիվանդանոցում հայտնված Սարգսյանի խոսքով, բակ մտնելուց հետո Կարեն Գասպարյանը փակել է դարպասները ու իրեն ստիպել ծնկի գալ, ինչից հետո նրա որդին սկսել է հարվածներ հասցնել դեմքին։

«Ասեց՝ ես հաճույք եմ ստանում իմ դեմ ծնկի գան, մեկ էլ հաճույք եմ ստանում մարդ սպանելուց: Ստիպված երեխայի խաթրու ծնկի եմ եկել, որ բաց թողնեն: Ու դրանից հետո, ծնկի գալուց հետո նորից ինձ հարվածեցին: Վախացնելով՝ ընտանիքդ կվերացնենք, տունդ կտրաքացնենք, եթե մի այլ քայլ դիմես․․․ Հարվածողը Կարեն Գասպարյանի որդին էր: Իսկ ինձ սպառնացողը հենց Կարեն Գասպարյանն էր»:

Սիսակ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Լուսանկարում՝ Ավետիք Սարգսյանը հիվանդանոցում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031