Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը հրաժարական է տվել: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով վարչապետի գրասենյակը:
Հիշեցնենք, այսօր ավելի վաղ վարչապետ Թերեզա Մեյի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով հրաժարական էր տվել նաև Brexit-ի հարցերով նախարար Դեյվիդ Դեյվիսը:
Ավելի վաղ մամուլում տեղեկատվություն էր տարածվել, որ Թերեզա Մեյը խոստացել է կառավարության անդամներին աշխատանքից հեռացնել արտգործնախարար Բորիս Ջոնսոնին և մյուս նախարարներին, եթե նրանք փորձեն խոչընդոտել Եվրամիությունից սահուն կերպով դուրս գալու կառավարության ծրագրերին:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ