Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Բոլորը կարծիքի իրավունք ունեն». Փաշինյանը՝ Քոչարյանին որպես մեղադրյալ ներգրավելու տեսակետի մասին

Հուլիս 09,2018 18:33

Լրագրողների հետ զրույցում այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Մարտի մեկի գործով հնչող հայտարարություններին, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պետք է հարցաքննության հրավիրվեր ոչ թե որպես վկա, այլ որպես մեղադրյալ: «Բոլորն իրավունք ունեն կարծիքներ ունենալ, իսկ դատավարական որոշումները կայացնում են նախաքննությունն իրականացնող մարմինները»,-ընդգծեց Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանը Երեւան վերադառնալուց հետո կներկայանա հատուկ քննչական ծառայություն:

Փաշինյանն անդրադարձավ մեկ այլ իրավական խնդրի: Օրերս որոշ դատապարտյալների հարազատներ բողոքի ցույց էին անում կառավարության դիմաց՝ պահանջելով համաներում: Այս առնչությամբ Նիկոլ Փաշինյանը նշեց. «Բոլոր հարցերն ու առաջարկները քննարկվում են: Կառավարությունը նախապես երբեք չի հայտարարում՝ համաներում լինելո՞ւ է, թե ոչ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031