Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Որոշ զորամասերում պաշտոնանկություններ կլինե՞ն. վարչապետին ահազանգեր են հասել

Հուլիս 09,2018 18:15

«Մատակարարումների առումով որոշ զորամասերի հետ կապված խնդիրներ են առաջացել: Կադրային լուծումներ կլինեն: Նրանք, ովքեր պատշաճ չեն կատարել իրենց պարտականությունները, պատասխանատվության կենթարկվեն»,-ՀՀ կենտրոնական զինվորական հավաքակայանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հայտնելով, որ այդ մասին իրեն ահազանգեր են հղվել: «Կոռուպցիայի դեմ պայքարում անզիջում ենք լինելու: Մեծ ծավալի կոռուպցիա կա նաեւ ԶՈԻ-ում: Որքանով որ կա, այդքանով կբացահայտվի»,-վստահեցրեց Նիկոլ Փաշինյանը:

Նրա փոխանցմամբ՝ ահազանգեր են ստանում նաեւ այն մասին, որ որոշ զորամասերում սննդի որակի հետ կապված խնդիրներ կան. «Դրանք համապատասխան ընթացք են ստացել: Առհասարակ, աշխատելու ենք զինվորների հագուստի, սննդի որակը բարելավել: Այդ ամենը չպետք է սոցիալական բեռ դառնա ծնողի ուսերին, բայց դա չի նշանակում, թե պետք է քննադատել, երբ ծնողն իր ծառայող որդու համար խորոված կամ տորթ է տանում»:

Ինչ վերաբերում է գնահատականներին, թե նախկինում պաշտոնյաների որդիները չէին ծառայում, վարչապետը չհամաձայնեց. «Չէի ասի…Համենայն դեպս, մենք այդ տեղեկությունը ճշտում ենք ու այս պահին պաշտոնական պնդումներ չեմ կարող անել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031