Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Ներսիսյան. «Նոր իշխանությունն էլ բռնոցիների հետեւից է ընկել, բայց մոռացել է, որ երկրում ծանր իրավիճակ է»

Հուլիս 09,2018 17:53

Փոքր ու միջին ձեռներեցների շահերը ներկայացնող «Համերաշխություն» ՀԿ-ն կառավարությունից պահանջում է վերանայել ՓՄՁ-ների հարկային եւ մաքսային պարտավորությունները: Այսօր «Նոյան տապան» ակումբում ՀԿ նախագահ Արմեն Ներսիսյանն ասաց, որ օրինակ՝ «Նորֆոլկ քոնսալթինգի» միջոցով ներմուծողների վճարվող 1 կգ-ի դիմաց 70 ցենտը վերացնել. «Քանի որ «Նորֆոլկը» հիմա լուծարման գործընթացում է, էդ 70 ցենտը «Նորֆոլկի» ծառայության համար է»:

Ներսիսյանն ասաց, որ «Նորֆոլկ Քոնսալթինգի» ի հայտ գալուց հետո եւ առեւտրականներին այդ ընկերության միջոցով ներմուծումը պարտադրելով, այդ մաքսայինին վճարվող գումարը բարձրացել էր:

Ներսիսյանը հիշեցրեց՝ ՓՄՁ-ների խնդիրների հարցով բազմաթիվ անգամ նախկին կառավարությանն են դիմել, ասաց. «Սերժ Ազատիչի մոտ էլ ենք գնացել, ճիշտ է, ինքը չի ընդունել, բայց մարդիկ են ընդունել: Նոր իշխանությունն էլ բռնոցիների հետեւից է ընկել, բայց մոռացել է, որ երկրում ծանր իրավիճակ է: Փոքր ու միջին ձեռներեցներից շատերն ասում են՝ եթե սենց գնաց, առեւտուր չեղավ, մենք մեր գործը կդադարեցնենք, կթողնենք կգնանք երկրից»:

Մանրամասն՝ տեսանյութում

Հ/Կ-ի անդամ Արամայիս Խաչիկյանն էլ ներկայացրեց ՓՄՁ-ի հարկային պարտավորությունների հետ կապված խնդիրները. «Օրինակ՝ կոշիկի փոքր արտադրամասի սեփականատիրոջ ամսական մաքուր եկամուտը բոլոր տեսակի հարկերը վճարելուց հետո մոտ 100 հազար դրամ է, այսինքն՝ իր արտադրամասում աշխատող կոշկակարն ավելի շատ է վաստակում, քան սեփականատերը»:

Մանրամասն՝ տեսանյութում

Ներսիսյանն էլ փոխանցեց ոսկու շուկայի առեւտրականների դժգոհությունները. «Ոսկու շուկայի առեւտրականները տարեկան 50 հազար դրամ վճարում են թաղապետարանին, ու չգիտես ինչի համար: 6 տարի առաջ Հայաստանում պետք է ազատականացվեր ոսկերիչների հարկերը, այսինքն՝ հաճախորդները, որ գալիս էին ոսկի առնելու իրենցից՝ հարկ չվճարեին, հանգիստ հանեին: Մեզ արգելեցին սա, բայց Ադրբեջանը այդ օրենքը վերցրել է ու մեր հաճախորդներին, ասենք Ղազախստանից, տարել են իրենց»:

Մանրամասն՝ տեսանյութում

Բանախոսները վստահեցրին, որ ՓՄՁ 18 հազար ներկայացուցիչների ստորագրություններ ունեն, որով ներկայացնում են դժգոհություններն ու առաջարկությունները: ՀԿ-ի անդամները կառավարությունից պահանջում են իրենց էլ մասնակից դարձնել կառավարությունում ՓՄՁ-ներին վերաբերող նիստերին եւ քննարկումներին:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031