Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը՝ Ալեքսանդր Սարգսյանի մասին. «Քաղաքացին է ինձ դիմել, ես էլ դիմումը մակագրել եմ ԱԱԾ-ին»

Հուլիս 09,2018 17:44

«Ես ԱԱԾ-ի առաջ խոշոր բացահայտումներ անելու խնդիր չեմ դրել: Ասել եմ, որ օրինականություն պետք է լինի»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լեւոն Սարգսյանի եւ նրա ընտանիքի հանդեպ ԱԱԾ գործողություններին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ինչ վերաբերում է երրորդ նախագահի մյուս եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի բնակարանում իրավապահների գործողություններին, Նիկոլ Փաշինյանը նկատեց. «Մարդկանց թվում է, թե կառավարությունը որոշել է բերման ենթարկել նրան, մինչդեռ այդպես չէ: Եղել է քաղաքացի, որը դիմում է գրել ինձ, որ խնդրի առաջ է կանգնել, որ իրեն պատկանող նկարները խլել են իր ձեռքից: Ես էլ դիմումը մակագրել եմ ԱԱԾ-ին»: Հիշեցնենք, որ ըստ ԱԱԾ տվյալների՝ Ալեքսանդր Սարգսյանի բնակարանում գտնված Մարտիրոս Սարյանի կտավները պատկանում են նրա ժառանգներից մեկին:

Վարչապետն արձագանքեց նաեւ հանրության քննադատությանը, թե Ալեքսանդր Սարգսյանին «բռնեցին ու բաց թողեցին»: Վարչապետն ասաց. «Մարդկանց ձերբակալելն ինքնանպատակ չպետք է լինի, փաստերը պետք է ստուգվեն: Ձեզ ինչո՞ւ է թվում, թե ես զանգում եմ ու ասում, թե ում պետք է բերման ենթարկել, իսկ ում՝ ազատել: Կրկնում եմ, որ ամեն ինչ օրինական պետք է լինի: Մեկին կարող է տասը անգամ բերման ենթարկեն ու բաց թողեն, մյուսին՝ մեկ անգամ բերման ենթարկեն ու բաց չթողնեն»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031