Վարչապետ Նիկոլ Փաշինյանից լրագրողներն այսօր հետաքրքրվեցին՝ «հնարավո՞ր է, որ առաջիկայում ԱԱԾ-ի գործողությունները նաեւ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տուն «հասնեն»: Նիկոլ Փաշինյանը դա չբացառեց. «Եթե պետք լինի, հետաքննությունը կհասնի նրան: Եթե պետք լինի, տուն էլ կհասնի: Ամեն տեղ էլ կհասնի, բայց դա ոչ թե ես եմ որոշում, այլ փաստերը, օպերատիվ տեղեկությունները, օրենքը»:
Վարչապետն ընդգծեց. «Կարող եմ երաշխավորել, որ ՀՀ-ում ոչ մի անձեռնմխելի մարդ չկա: Իսկ նրանք, ովքեր անձեռնմխելի են օրենքով, այդ անձեռնմխելիությունը հաղթահարելու ձեւերը նախանշված են օրենքով»: Նիկոլ Փաշինյանը նկատի ուներ ԱԺ-ում վերջերս գեներալ Մանվել Գրիգորյանին կալանավորելու որոշմանը պատգամավորների կողմից մեծամասամբ «կողմ» քվեարկելու փաստը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ