Bild-ը նշում է, որ ռուս ֆուտբոլիստները քառորդ եզրափակչի Խորվաթիայի հետ հանդիպմանը ամոնիակ էին շնչում՝ մրցակցի նկատմամբ ֆիզիկական առավելություն ստանալու համար: Բնօրինակ տեքստին զուգահեռ պատկերված է Ալեքսանդր Գոլովինը, որը ձեռքից ինչ-որ բան է քիթը քաշում, ինչպես նաեւ պաշտպան Իլյա Կուտեպովը, որը քիթն ինչ-որ բանից մաքրում է: «Իմ կարծիքով՝ դա դոպինգ է», – պնդում է Նյուրնբերգում կենսաբժշկական եւ ֆարմացեվտիկ հետազոտությունների ինստիտուտի ներկայացուցիչ Ֆրիտց Սերգելը:
Գերմանական թերթերից մեկում ավելի ուշ տպագրվել է Ռուսաստանի հավաքականի ներկայացուցչի մեկնաբանությունը, որը հաստատել է նաեւ Իսպանիայի հետ խաղում ամիակի ընդունումը: Ռուսական մամուլն էլ նշում է, որ ամիակը Միջազգային հակադոպինգային կազմակերպության արգելված նյութերի ցանկում չէ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Պարոնայք, «ամիյակ»-ը «առմյանսկի յազիկը լոխ մենք անք սախռանիտ արալ» շարքից է՞։ Գուցե «ամոնիակ՞» կամ «անուշա՞դր»։ Ամենայն բարիք։
Շնորհակալ ենք դիտողության համար, ուղղեցինք: