Տեր Կորյուն աբեղա Առաքելյանը, որն Ամենայն հայոց կաթողիկոսի հրաժարականը պահանջող «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամներից է եւ վերջին օրերին մի շարք մեղադրանքներ է հնչեցրել Վեհափառ հայրապետի հասցեին, գուցե առաջիկայում կարգալույծ արվի:
Մայր Աթոռի արխիվի եւ թանգարանների տնօրեն տեր Ասողիկ քահանա Կարապետյանն այսօր «Բլից ինֆո» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ Մայր Աթոռի կարգապահական հանձնախմբում ներկայում քննվում է այդ հարցը: «Հանձնախմբի որոշումը կներկայացվի Վեհափառ հայրապետին, նա էլ համապատասխան որոշում կկայացնի»,-տեղեկացրեց տեր Ասողիկը:
Նա նշեց, որ վանական-միաբանը հնազանդության ուխտագիր է ստորագրում մինչեւ ձեռնադրվելը, ինչը տվյալ դեպքում խախտվել է. «Եթե նա դուրս է գալիս այդ կարգից, զգաստության կոչեր են հնչեցվում…»:
Տեր Ասողիկը դրական չարտահայտվեց տեր Կորյունի գործունեության մասին՝ համոզմունք հայտնելով, որ նա իրեն չպետք է նման վարք թույլ տար:
https://www.facebook.com/aravot.am/videos/2069780726373765/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ