Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սեդրակ Բաղդասարյանը ՀՀ կառավարությունից պահանջում է ի կատար ածել ՄԻԵԴ որոշումը՝ վերականգնել արդեն քանդված իր պապական տունը

Հուլիս 09,2018 16:19

«Պետական կարիքների զոհեր» Հ/Կ նախագահ Սեդրակ Բաղդասարյանը պահանջում է վերականգնել իր պապական տունը, որը տարիներ առաջ որպես պետական կարիք օտարվել է, ու հիմա այդտեղ բազմաբնակարան էլիտար շենք է: Այսօր այս մասին «Նոյան տապան» ակումբում ասաց Սեդրակ Բաղդասարյանը:

«Ես հանցագործ չեմ: Իմ նկատմամբ չկա որեւէ իրավական որոշում, ակտ, կամ վճիռ: Քաղաքապետի թույլտվությամբ ասել են՝ էս մարդու տունը քանդեք: Ես պահանջում եմ իմ պապական տունը վերականգնեք, չե՞ք կարող, տվեք այն, ինչը վիզ էիք առել՝ 117 քառակուսի մետրը»,-ասաց Բաղդասարյանը: Նրա ներկայացմամբ՝ 2006-ին Երեւանի Բյուզանդի 25/16 տունը երբ իրացման գոտու անվամբ քանդվեց, Բաղդասարյանը հայաստանյան դատական բոլոր ատյաններում չկարողանալով վերականգնել իր իրավունքները, դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանը եվրոպական դատարանին, ըստ ասուլիսի բանախոսի՝ վստահեցրել է, որ Բաղդասարյանին ՀՀ կառավարությունը կտրամադրի 140 քմ բնակարան եւ 7 միլիոն դրամ փոխհատուցում.«Բայց դա կեղծ էր, որովհետեւ այդ հասցեի բնակարանը, որն իբրեւ ինձ պիտի տրամադրեին, իմ նախկին տան հարեւանությամբ էր, ու անգամ փոսը փորած չէր: Այսինքն, ոչ մի շինարարություն չկար»:

Բաղդասարյանի ներկայացմամբ՝ ՄԻԵԴ-ը որոշել է՝ իրավունքի խախտում է եղել, եւ Սեդրակ Բաղդասարյանին տրամադրել 32 հազար եվրո. «Բայց մինչեւ հիմա ես վարձով եմ ապրում»:

Մանրամասն՝ տեսանյութում

ՀՀ կառավարությունը ՄԻԵԴ-ում ներկայացրել է, թե 117 քառակուսի մետր տարածքով բնակարան կտրամադրի Բաղդասարյանին, սակայն , ինչպես Բաղդասարյանն է պնդում, այդ բնակարանն այլ սեփականատեր ունի:

«Կամ իմ պապական տունը տվեք, կամ բարի եղեք՝ ՄԻԵԴ-ում «վիզ առած» բնակարանը տվեք»,-ասաց Բաղդասարյանը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031