Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում պայքարի մեջ մնացել է չորս թիմ: Վաղը կիսաեզրափակչում կհանդիպեն Ֆրանսիան եւ Բելգիան: Այդ առիթով Բելգիայի թագավոր Ֆիլիպը եւ թագուհի Մաթիլդան ժամանելու են Սանկտ-Պետերբուրգ եւ մարզադաշտում աջակցելու են իրենց թիմին: Այս մասին տեղեկացնում է Риа Новости-ն՝ վկայակոչելով Սանկտ-Պետերբուրգում Բելգիայի հյուպատոսության ներկայացուցչին:
Նշվում է նաեւ, որ Բելգիային երկրպագելու նպատակով կժամանի նաեւ այդ երկրի ԱԳ նախարար Դիդյե Ռեյնդերսը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ