Զագրեբում ավարտվեց ըմբշամարտի աշխարհի պատանիների առաջնությունը: Հունահռոմեական ոճում 80 կգ քաշային Կարեն Խաչատրյանը եզրափակչում հաղթանակ տոնելով վրացի Գիորգի Ցոփուրաշվիլիի նկատմամբ՝ նվաճեց չեմպիոնի կոչումը: 65 կգ քաշային Շանթ Խաչատրյանը որոշիչ գոտեմարտում զիջեց Ռուսաստանի ներկայացուցիչ Մուսլիմ Իմադաեւին ու դարձավ արծաթե մեդալակիր:
Մեր ըմբիշները մեկ արծաթ էլ նվաճեցին ազատ ոճում: 45 կգ քաշային կարգում պատվո պատվանդանի երկրորդ աստիճան բարձրացավ Ռաֆայել Հարությունյանը, որը եզրափակչում զիջեց իրանցի Ռահման Մուսա Ամուզադհալիլիին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ