Այսօր առավոտից լուրեր էին պտտվում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի մասին: Այդ լուրերը չէին հաստատվում, քանի որ որեւէ մեկը քաղաքապետարանում չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին:
Ավելի ուշ լրատվամիջոցները հաղորդեցին, որ նա հրաժեշտի հանդիպում է կազմակերպել քաղաքապետարանի աշխատակազմի հետ։ Հետո տեղի է ունեցել գործակարգավարական նիստ, որի մասնակից կանայք հուզված են դուրս եկել: Այնուհետև Երեւանի քաղաքապետի մոտ են բարձրացել Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամները։