«ԵԿՄ նախագահի պաշտոնում Արամ Սարգսյանին առաջադրելու որոշումն ընդունվել է միաձայն: Արամ Սարգսյանն էլ պատասխանել է, եթե համագումարը կայացնի որոշում, ապա ինքը չի մերժի»,-«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԵԿՄ վարչության փոխնախագահ Համլետ Հայրապետյանը:
Տեղեկացնենք՝ վերջին օրերին Աշտարակի ձորում անցկացվեց ԵԿՄ վարչության հավաք, որի ընթացքում որոշվել է ԵԿՄ նախագահի պաշտոնում առաջադրել Արամ Զավենի Սարգսյանի թեկնածությունը։ Անդրադառնալով ԵԿՄ համագումարին՝ պարոն Հայրապետյանը նշեց, որ ունեն նաև ֆինանսական խնդիրներ, քանի որ ԵԿՄ հաշիվները արգելանքի տակ են: Համլետ Հայրապետյանի փոխանցմամբ՝ Արամ Սարգսյանն առաջարկեց համագումարն անցկացնել սեպտեմբերին, դա ընդունվեց: Պարոն Հայրապետյանը հայտնեց. «Ստեղծելու ենք նախաձեռնող խումբ, որը կղեկավարեն վարչության նախագահի տեղակալները, որոնք յոթն են: ԵԿՄ ցանկացած անդամ կարող է մասնակցել նախաձեռնող խմբի անդամներին»:
ԵԿՄ վարչության փոխնախագահ Ղուկաս Ուլիխանյանը վստահեցրեց՝ ԵԿՄ-ն պետք է ընտրեր այնպիսի վարչության նախագահի, որը բոլորի համար ընդունելի կլիներ: Իսկ Արամ Սարգսյանն այդպիսի թեկնածու է. «Առաջարկ եղավ մարզի տղաների կողմից Արամ Սարգսյանին, նա ընդունեց, բայց նաև ճշտելիքներ ուներ երկրի ղեկավարության հետ: ԵԿՄ-ն մի հզոր կառույց է, եթե չլինի պետական հովանավորություն, կազմակերպությունը պահել անհնարին է: Այդ խնդիրները լուծելուց հետո բոլոր բաժանմունքներին և մարզխորհրդի նախագահներին հրավիրեցինք Աշտարակի ձոր: Նրանք հայտնեցին, որ կանգնած են Արամ Սարգսյանի կողքին»:
Պարոն Ուլիխանյանը նշեց՝ պատվիրակները համագումարում ընտելու են վարչության նախագահ:
Անդրադառնալով Սեյրան Սարոյանի, Սեյրան Օհանյանի կողմից ԵԿՄ վարչության նախագահի պաշտոնում առաջադրվելու հարցին՝ պարոն Հայրապետյանը հայտնեց, որ նման թեկնածություն չի քննարկվել: «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արայիկ Խուդավերդյանի՝ ԵԿՄ նախագահի պաշտոնում հնարավոր առաջադրման մասին նա հայտնեց. «Նա այս պահին որևէ բաժանմունքում կանգնած չէ հաշվառման: Եթե որևէ բաժանմունքից նրան առաջարկեն համագումարի պատվիրակ, մարդը կարող է համագումարին ձեռք բարձրացնել և ինքնաառաջադրվել»:
Այն մտահոգություններին, եթե Արամ Սարգսյանը լինի ԵԿՄ նախագահ, կառույցը կլինի քաղաքականացված, պարոն Հայրապետյանը պատասխանեց. «Եթե որևէ մեկը մտածում է, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները լինելու են գաղափարական և կուսակցական, իմ խորին համոզմամբ՝ չարաչար սխալվում են: Առաջիկա խորհրդարանական ընտրությունները լինելու են կերպարի, Նիկոլ Փաշինյան կերպարի ընտրություն: Արամ Սարգսյանը դաշինքի անդամ է, ինքն ունենալու է նորից իշխանություն: Եթե ամենահզոր տղան, որը պատերազմ է անցել այսօր, երեկ և ապագայում էլ հնարավորություն ունենա գալ ԵԿՄ նախագահ և չունենա իշխանության հովանավորչություն, այս կազմակերպությունը շատ կարճ ժամանակ հետո կլուծարվի: Իհարկե, երկրապահը պետականամետ կազմակերպություն է, բայց երկրապահի ցանկացած անդամ ազատ է իր ընտրության մեջ: Խնդիր չկա երկրապահին մտցնել ընտրությունների մեջ»:
Պարոն Ուլիխանյանը հավելեց՝ Մանվել Գրիգորյանը, թեև սատարել է ՀՀԿ-ին, բայց երբեք չի ասել ԵԿՄ-ականներին սրան կամ նրան կտաք ձայն:
Դառնալով ազատամարտիկների դաշինքի դժգոհություններին՝ պարոն Հայրապետյանն ասաց. «Չեմ ուզում անձերի ասածներն այստեղ քննարկել, ամեն մարդ կարծիք հայտնելու իրավունք ունի: Եթե խանգարում է կառավարման համակարգի խնդիրը, իրավունք ունեմ կարծիք հայտնելու, որ նրանք այլ ակնկալիքներով էին գալիս, գալիս էին, որ իշխանության մաս վերցնեն: Բոլորս մեկ ենք լինելու և միասին ենք ղեկավարելու ԵԿՄ ընտանիը: Թող գան, կանգնեն մեր կողքին որպես շարքային երկրապահ և երկրապահական ընտանիքը մեր ժողովրդի աչքին բարձրացնենք: Այն, ինչ տեղի ունեցավ, երկրապահի ճակատին որպես սև խարան մնաց: Պայմաններով չեն գալիս հայրական տուն, իրենց հարազատ ընտանիք»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Քայլ արա մերժիր Արամ Սարգսյանին
Բաց թողեք այն, ինչ ձեզ խանգարում է ժպտալ և զարգանալ։ Ազատվեք բոլոր անպետք գիտելիքներից։ Երբ մենք մեծանում ենք և ավելի խելացի դառնում, սկսում եք հասկանալ, թե ինչ է մեզ պետք և ինչը պետք է անցյալում թողնենք։30 տարի առաջ մենք կռվել հանգամանքից ելնելով իսկ Անդրանիկը սվինով ու մաուզերով:Ինչ է հիմա կռվենք մեր թշնամու դեմ նույն զենքով:
Իհարկե ոչ:
Վազգեն Սարգսյանի գաղափարները պիտանի էին այն ժամանակ, հիմա ոււնենք ուրիշ նավակ իսկ նավապետի մարտական ուղին նույնիսկ մոտ չէ Վազգենի մտածելակերպին, թե կենդանի հերոս չի լինում նրանք մնում են հավերժ կռվի դաշտում ինչպես Մանվելն որոշեց որ Վազգենը մնաց հավերժ ԵԿՄ նախագահ:
Երբեմն գնալ նշանակում է՝ առաջ քայլ անել։Ազատվեք բոլոր անպետք գիտելիքներից։ Երբ մենք մեծանում ենք և ավելի խելացի դառնում, սկսում ենք հասկանալ, թե ինչ է մեզ պետք և ինչը պետք է անցյալում թողնենք։
Ազատվեք այն մտքից, թե կորցնելու բան ունեք մերժել Արամ Սարգսյանին:
Վերջիվերջո, դուք «Համլետ Հայրապետյան» «Ղուկաս Ուլիխանյան» չեք ցանկանում զղջալ այն ամենի համար, ինչը արդեն արել ենք, ինչպես այն ամենի համար, ինչ չենք արել, երբ շանս ենք ունեցել։ Ես կնախընտրեի փակ քվեարկություն որը լի է իրադարձություններով, քան հարցերով՝ իսկ ինչ կլիներ, եթե ընտրվի…։
Համաձայն չե՞ք։