Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցուցադրվածը բուն Գեղարդն էր, բայց Մայր Աթոռն ունի նաեւ դրա կրկնօրինակը». Տեր Ասողիկ

Հուլիս 09,2018 14:14

Օրերս Մայր Աթոռում հավատացյալների երկրպագության համար դուրս բերված գեղարդը բուն՝ աստվածամուխ սուրբ Գեղարդն է, սակայն Մայր աթոռն ունի նաեւ դրա կրկնօրինակը: Այս մասին այսօր «Բլից ինֆո» մամուլի ակումբում լրագրողներին հայտնեց Մայր Աթոռի արխիվի եւ թանգարանների տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը՝ անդրադառնալով մեղադրանքներին, թե դա բնօրինակը չէ, եւ եկեղեցին խաբում է հավատացյալներին: «Կրկնօրինակը եւս սուրբ մասունք է: Եկեղեցին իր կարգն ունի. եթե առարկան հատուկ կարգով օրհնվում է եւ օծվում մյուռոնով, այն ոգեղենանում է: Երկրպագության համար միշտ դուրս է բերվել բուն Գեղարդը, որը Վեհափառ Հայրապետի հատուկ հսկողության ներքո է»,-հայտարարեց Տեր Ասողիկը:

Նա վստահեցրեց, որ եկեղեցին ժողովրդից թաքցնելու ոչինչ չունի. «Հայոց եկեղեցին ունի մեկ՝ բուն Գեղարդ եւ 1980-ականներին պատրաստված գեղարդի կրկնօրինակը: Դա արվել է բուն Գեղարդը հափշտակությունից պաշտպանելու համար: Այդ կրկնօրինակը, ինչպես շեշտեցի, օրհնվել է եւ սրբացվել»: Տեր Ասողիկը նշեց, որ աշխարհում հինգ գեղարդ է հայտնի, սակայն բնօրինակը Մայր Աթոռում պահվողն է. «Այդ գեղարդներից երեքի հանդեպ խորհրդապաշտական մոտեցում կա, թե՝ ով տիրի գեղարդին, աշխարհին կարող է տիրել: Այդպիսի նկրտումներով  Հիտլերն, ի վերջո, գեղարդներից մեկը տարավ Գերմանիա: Սա մարդկային խաբեություն է: Մեր գեղարդը աստվածամուխ սուրբ մասունքն է»:

https://www.facebook.com/aravot.am/videos/2069780726373765/

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու բուն Գեղարդը եւ բնօրինակը միասին չեն ցուցադրվում, որպեսզի թերահավատները եւս համոզվեն: Տեր Ասողիկը  պատասխանեց, որ իմաստ չկա. «Կրկնօրինակի նկարները կան համացանցում: Ցանկացողը կարող է գալ Մայր աթոռ եւ տեսնել բուն Գեղարդն ու կրկնօրինակը»: Ինչ վերաբերում է Ամենայն հայոց կաթողիկոսի հրաժարականը պահանջող «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամ տեր Կորյուն աբեղա Առաքելյանի հայտարարությանը, թե բուն Գեղարդի վրա չորս կնիքներ կան, Տեր Ասողիկը պնդեց. «Դա սուտ է: Ի սկզբանե երկու կնիք է եղել, ինչը փաստաթղթերով է հաստատված»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Ավելի լավ է լինել սնահավատ, քան սուտի հավատացյալ, սակայն ավելի լավ է լինել սուտի հավատացյալ քան խաբեբա կրոնավոր։ Տարածված տեսանյությում այս մարդը պնդում էր, թե ընդամենը մի փշուր է պոկվել և նվիրվել Ալեքսի II-ին, սակայն այդպես էլ ցույց չտվեց, թե հատկապես որ մասից, ընդամենը ասելով՝ կոթառից․․․
    Այս նոր վարկածից ինձ մոտ նոր հարցեր են առաջանում․ արդյո՞ք կրկնօրինակը ևս զմրսված է 18-րդ դարի կաթողիկոսների կնիքով, թե՞ կեղծ կնիքներ են դրված, կամ եթե կրկնօրինակը պատրաստված է բնօրինակը գողությունից պաշտպանելու համար, ուրեմն այն պետք է պահվի այնտեղ, որտեղ պետք է պահվեր բնօրինակը, չէ՞։ Այդ դեպքում որտեղ է պահվում բնօրինակը, կամ ի՞նչ իմաստ ուներ այն օրհնել և օժտել այդպիսի շնորհներով․․․
    Սպասենք խուճուճապատում նոր վարկածների․․․

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031