Եվրամիությունը վեց ամսով երկարաձգել է պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ: Այս մասին հաղորդվում է Եվրամիության պաշտոնական ամսագրում: Որոշումն ուժի մեջ է մտել հուլիսի 9-ից:
Փաստաթղթում նշվում է, որ ԵՄ խորհուրդը մինչև 2019թ. հունվարի 31-ը երկարաձգել է սահմանափակող միջոցները, որոնք «ուղղված են ռուսական տնտեսության որոշակի ճյուղերի»:
Հիշեցնենք, մարտին Եվրամիությունը մինչև սեպտեմբերի 15-ը երկարաձգել էր պատժամիջոցները 150 անձանց և 38 կազմակերպությունների նկատմամբ՝ կապված Ուկրաինայում իրավիճակի սրման հետ: Մայիսին ԵՄ խորհրուրդը ևս 5 մարդ ներառեց սև ցուցակում՝ կապված Ղրիմում Ռուսաստանի նախագահի ընտրություններ անցկացնելու հետ:
Եվրամիությունը, ԱՄՆ-ը և մի շարք այլ երկրներ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները սկսել են սահմանել 2014թ-ից: Ի պատասխան՝ Մոսկվան արգելք է դրել հակառուսական պատժամիջոցներ սահմանած երկրների մեծ մասից մթերքի ներմուծման վրա:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ