Լրահոս
Օրվա լրահոսը

Քոչարյանը կպատասխանի ՀՔԾ հարցերին` Երեւան վերադառնալուց հետո. Վիկտոր Սողոմոնյան

Հուլիս 09,2018 14:01

ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը այսօր լրագրողների հետ զրույցում հաստատեց, որ  Ռոբերտ Քոչարյանը Հատուկ քննչական ծառայությունից Մարտի 1-ի դեպքերի առթիվ որպես վկա հարցաքննության ներկայանալու ծանուցում է ստացել: Նա հրապարակեց այն նամակը, որը որպես պատասխան իրենք ուղարկել են ՀՔԾ, դրանում մասնավորապես նշված էր, որ 2018թ. հուլիսի 6-ին Քոչարյանի բնակության վայր փոստով ստացվել է ծանուցում այն մասին, որ հարցաքննությունը նշանակված է նույն օրը, երբ ստացվել է ծանուցագիրը, ժամը 15:30: Վ. Սողոմոնյանը պատասխան նամակում նաեւ նշել է, որ Ռոբերտ Քոչարյանը Հայաստան կվերադառնա ոչ շուտ, քան 2018թ.-ի հուլիսի 25-ը: Երևան վերադառնալուց հետո նախագահ Քոչարյանը պատրաստ է առկա պատասխանել ՀՔԾ քննիչի կողմից իրեն ուղղված հարցերին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    … Ռոբերտ Քոչարյանը Հայաստան կվերադառնա ոչ շուտ, քան 2018թ.-ի հուլիսի 25-ը:
    -Իսկ ոչ ուշի” վերաբերյալ ինչ կասեք, պրն Սողոմոնյան, շեֆը էդ թեմայով բան չասա”ց․․․

    © 1998 – 2018 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031